Փարիզյան հանդիպումներ


Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայից մեկնել էր Ֆրանսիա: Փարիզում նա հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Նիկոլյա Սարկոզիի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Սենատի նախագահ Ժերար Լարշենի, ինչպես նաև մեծանուն երգիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ: