Անծուխ կրակ չի լինում


Վերջին օրերին կրկին արդիականացել են խոսակցությունները, որ Արևմուտքը հիասթափվել է Սահակաշվիլիից: Առիթը անցյալ երեքշաբթի բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոընկերության հեռարձակած ռեպորտաժն է` Հարավային Օսեթիայից: Պաշտոնական Թբիլիսին, իհարկե, զայրույթով հերքել է հրապարակված փաստերը, սակայն, ինչպես երևում է` արևմտյան քաղաքագետները հակված են հավատալ հեռարձակմանը: Թիմ Հյուելլի այդ ռադիոռեպորտաժը օգոստոսին Ցխինվալիում տեղի ունեցած իրադարձությունների մասին է` ականատեսների պատմածներով համեմված: Լրագրողը շրջել է ավերակված քաղաքում, զրուցել բնակիչների հետ և եզրահանգում կատարել, որ վրացական զինուժը կանխամտածված կերպով զենք է օգտագործել խաղաղ բնակչության դեմ: Մասնավորապես, նա պատմել է, որ տանկից կրակահերթեր են տեղացել բազմաբնակարան շենքերից մեկի վրա` հարկ առ հարկ: Իսկ օսեթուհի Տայա Սիտնիկը պատմել է, թե ինչպես է ականներից մեկը խոցել իր որդուն, որը վերքերից մահացել է հաջորդ օրը: Ցխինվալի քաղաքային հիվանդանոցի բժշկուհի Մարինա Քոչիևան էլ տեղեկացրել է, որ հարազատների հետ ինքը փորձել է ավտոմեքենայով հեռանալ այրվող քաղաքից, սակայն վրացի զինվորները դիմահար կրակահերթ են բացել մեքենայի վրա. Հյուելլը այդ մեքենայի վրա հաշվել է տասնյակ գնդակների հետքեր… Սահակաշվիլին ցանկացել է անձամբ հերքել եթերում հնչեցվածը: Սակայն, անսպասելիորեն լրագրողին աջակցել է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպութ յունը` հայտարարելով, որ վրաց զինվորներն իսկապես կրակել են նույնիսկ այն նկուղների վրա, որոնցում խաղաղ բնակիչներն էին թաքնվել: Ավելին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Միլիբենդը հենց Բի-Բի-Սի-ով հայտարարել է, որ վրաստանյան ղեկավարության գործողություններն անպատասխա նատու են եղել: Իսկ Նահանգների պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի հավաստմամբ` Վաշինգտոնը Վրաստանին բազմիցս նախազգուշացրել է, որ Հարավային Օսեթիայում ուժի կիրառումն անթույլատրելի է: Չէ¯, Արևմուտքը ոնց որ թե «ձեռ է քաշում» Սահակաշվիիլից, ով տապալվեց Նախագահի աթոռին: