Երաժշտական բերքահավաք


Մեր հոգևոր¬մշակութային կյանքում հասարակական¬քաղաքական հայտնի իրադարձությունների տարերային ավերածությունների ոգեզրկող ծանր հետևանքների հաղթահարումը դառնում է ազգի հարատևության հրամայական£ Հատկապես վերջին տարիներին, երբ մեր կենսակերպը փոքր¬ինչ կայունացած ռիթմով է ընթանում£ Թող որ` երևութական: Գերազանցապես: Բայց մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործող նվիրյալները համառորեն ուղիներ են որոնում մոտ մեկուկես տասնամյա ճգնաժամային փակուղուց ելք գտնելու£ Հրաշալի շատ նախաձեռնություններ անհնար է լինում իրագործել սոցիալական գործոնի առայժմ ամենակարող գերիշխանության պայմաններում£ Այդուհանդերձ, ամենաեռանդուն անհատներին հաջողվում է համբերատար հետևողականությամբ կյանքի ուղեգիր ձեռք բերել մտահղացած նախագծերի համար` քայլ առ քայլ զարգացնելով հետապնդած գլխավոր նպատակի իրականացումը£ Ահա այսպես ծնվեց Սաքսոֆոնահարների հանրապետական I մրցույթը£ Դեռ անցյալ տարի, «Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիայի» (նախագահ` Կարեն Մանուչարյան) կազմակերպած` հայ կոմպոզիտորների սաքսոֆոնային ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ համերգին ներկա գտնվելով, հասկացա, որ ամենևին էլ չի մարել հետաքրքրությունը այդ ինքնատիպ նվագարանի հանդեպ£ Պարզապես պետք է նյութական խթաններ հայթայթել այն զանգվածային դարձնելու համար£ Արժանանալով պետության աջակցությանը` մեկնարկային միջոցառումը այժմ տրամաբանական շարունակություն է ունենում£ Նախորդ մրցույթի արդյունքում հրատարակված ժողովածուն որպես ուղեցույց ունենալով` սաքսոֆոն-ալտ և սաքսոֆոն-տենոր մասնագիտությամբ 17 երաժիշտ կատարողներ, այս օրերին մրցակցելով 2 փուլով և տարիքային 2 խմբով, նոյեմբերի 6¬ին Կամերային երաժշտության տանը հանդես կգան եզրափակիչ համերգով£ Պարտադիր և նախասիրած ստեղծագործությունների կատարման վարպետությամբ աչքի ընկած մասնակիցների հաղթանակը կամրապնդվի յուրաքանչյուր խմբի համար սահմանված երեքական դրամական մրցանակով, 75-250 հազար դրամի չափով£ Բարձրակարգ 5 երաժիշտներից բաղկացած մրցութային հանձնախմբի անաչառ գնահատությանը կարելի է հավաստիանալ` հետևելով երկփուլ մրցույթի լարված ընթացքին£ Ապա, վերջնահամերգի ելույթներով, հստակ պատկերացում կազմել այս նորաստեղծ նախաձեռնության արդյունավետության մասին£ Թե աշնանային երաժշտական բերքահավաքում ինչ տեսակարար կշիռ կունենա նախորդի հետ միաժամանակ անցկացվող Երիտասարդ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների I փառատոնը, դժվարանում են կանխագուշակել£ Նպատակ ունենալով խթանել նորահայտ ստեղծագործողների ներշնչանքը` փառատոնի գեղարվես տական խորհուրդը (նախագահ` Ռոբերտ Ամիրխանյան) խուսափել է նախնական ընտրությունից£ Երաժշտական կրթությամբ մինչև 35 տարեկան 28 հեղինակների կամերային մեկական գործերի իրական արժեքին կարելի է իրազեկվել` ունկնդրելով դրանց կենդանի կատարումները ընթացիկ 4 համերգների ժամանակ£ Մուտքն ազատ է£ Կարծում եմ, երիտասարդ կոմպոզիտորները լավագույնս ներկայանալու, իրենց կարողությունները գործնականում ճշգրտելու բացառիկ հնարավորություն ունեն: Մենակատարների պետական անսամբլի (գեղ. ղեկավար` Զավեն Վարդանյան), Հայաստանի կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մշքեյան) և Օպերային թատրոնի կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար` Ռումեն Ասատրյան) բարյացակամ մասնակցությամբ£ Նոյեմբերի 9¬ին կայանալիք եզրափակիչ համերգի ժամանակ կարելի է, իհարկե, առկա ստեղծագործական ներուժի ընդհանուր սահմանները պարզել£ Բայց չպետք է շտապել եզրահանգումներ անելիս, քանզի դաշտում եղածը հավաքագրելու առաջնային նպատակ ունեցող այս փառատոնի բերքահավաքը խելամիտ է ակնկալել գեթ ամենամյա պարբերականության դեպքում միայն£ Առայժմ գոհանանք, որ սայլը սկսում է տեղաշարժվել դեպի լուրջ երաժշտարվեստի մնայուն բարձունքները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ