Հանուն սիրո


Ճապոնացի Նարուհիտո արքայազնի կինը` Մասակոն, վերջին 5 տարիներին տառապում է ընկճվածությամբ (դեպրեսիա), ինչի պատճառով առավելագույնս սահմանափակ ված են նրա շփումները արտաքին աշխարհի հետ: Սակայն ճգնավորի իր կենսակերպը արքայազնուհին ինքն է հաղթահարել` Ուելսի արքայազն Չառլզի ու նրա կնոջ` Կամիլլայի հետ հանդիպման հետաքրքրասիրությունից դրդված: Բրիտանական արքայական ընտանիքի այցը Ճապոնիա այդ երկու երկրների միջև գործող դիվանագիտական հարաբերությունների 150 ամյակի առիթով է: Եվ ինչպես հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌվ", Նարուհիտոյի պալատում թագակիր երկու զույգերի ընթրիքի ժամանակ արքայազնուհի Մասակոն անսպասելիորեն ներկայացել է հանրությանը: Ընդունելությանը ներկա գտնված լրագրողները նշել են, որ նա բավականին հաճելի տեսք է ունեցել, ժպտացել է հյուրերին ու նույնիսկ լուսանկարիչներին: Ամենատես լրագրողները, սակայն, չեն շրջանցել նաև այն փաստը, որ արքայազնուհին արդեն իսկ հրաժարվել է ներկա գտնվել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի և Սոֆյա թագուհու` նոյեմբերին կայանալիք ընդունելությանը: