Վերադարձ զորակոչին


Այնքան երերուն է խաղաղությունն աշխարհում, որ պատերազմի վտանգը առարկայական է դարձել նույնիսկ թոհուբոհից, ուրիշ տարածքներ զավթելու մոլուցքից հեռու երկրների համար: Այս նկատառումով էլ Շվեդիան ծրագրում է 2018 թվականից երկրում վերստին կիրառել համընդհանուր զինվորական ծառայություն. այդ թվում և` կանանց համար:

Կառավարական հատուկ հանձնաժողովն առաջարկել է վերադառնալ զորակոչով զինծառայությանը (տեղեկացրել է The GuΖrdiΖn-ը):

Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտքվիստը հայտարարել է, որ դա հնարավորություն կընձեռի ավելի կայուն և հուսալի կերպով լրակազմել զինուժերը:

Այս առաջարկը որոշում դառնալու դեպքում` արդեն գալիք տարի 1999 թ. ծնված պատանիներն ու աղջիկները բանակ կզորակոչվեն: Միջին հաշվով զորակոչիկների քանակը տարեկան կկազմի մոտ 4 հազար, իսկ 2022 թ. կաճի մինչև 8 հազար:

Այս երկրում 109 տարի հետո` 2010 թ., վերացվել էր պարտադիր զինծառայության զորակոչը: Կառավարությունը, սակայն, հաշվարկել է, որ պետության անվտանգութ յան և բանակի զինպատրաստվածության ամրապնդումը նոր միջոցներ են պահանջում: (BigΗir.net):