Օբաման դեմ չէ դուստրերի զինծառայությանը


Միացյալ Նահանգների առաջնորդը գտնում է, որ ավելի շատ ամերիկացիներ պետք է ծառայություն անցնեն երկրի Զինված ուժերում: Նա ասել է, որ իր դուստրերին` Մալիային և Սաշային չէր հորդորի չծառայել բանակում, եթե նրանց մեջ այդպիսի ցանկություն ծագեր (հաղորդել է CNN-ը):

- Ես կասեի` «գնացեք»: Ինչ խոսք, ես կստեմ` ասելով, թե չէի նյարդայնանա նրանց հնարավոր մեկնումով: Ձեր երեխաները ձեր երեխաներն են, և, եթե հնարավորութ յուն լիներ, դուք ամբողջ կյանքում նրանց ննջազգեստներով կպահեիք,- ասել է Բ. Օբաման` Ֆորտ-Լիի (Վիրջինիայի նահանգ) ցամաքային զորքերի զինծառայողների ու նրանց ծնողների հետ հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարը բոլոր ամերիկացիներին և առաջին հերթին` «բարձր եկամուտ ունեցողներին» կոչ է արել ակտիվորեն ընդգրկվել զինվորական ծառայության մեջ:

Հայրենիքի պաշտպանության գործին ծառայելը հայրենասիրություն է ծնում: Բարձր եկամուտներ ունեցող ընտանիքները չեն կարող չսիրել այն երկիրը, որտեղ լավ են վաստակում. սա հանրահայտ ճշմարտություն է: Սակայն ամերիկյան առաջնորդը հատկապես դիմում է նրանց` հավանաբար նկատի ունենալով, որ եկամտային, շահութաբերության սերը դեռ հայրենասիրություն չէ: