Ծխողներն առողջ թոքեր ունեն


Բրիտանացի գիտնականները պարզել են այս առեղծվածը. գտել են այն հանելուկի պատասխանը, թե ինչպես է, որ ծխելու հարուստ փորձ ունեցողներից շատերիթոքերը բոլորովին վնասված չեն:

50 հազար հետազոտվողների մասնակցությամբ ուսումնասիրությունը փաստել է, որ մի շարք դեպքերում նկատվում է ԴՆԹ-ի այն հատվածների որակափոխություն (մուտացիա), որոնք պատասխանատու են շնչառական համակարգի գործունեության համար: Հենց դա էլ թույլ է տալիս մեղմել կամ վերացնել ծխելու բացասական ազդեցութ յունը:

Հայտնի է` թեև ոչ բոլոր, բայց շատ ծխողների մոտ ժամանակի ընթացքում թոքերի հիվանդություն է զարգանում: Սակայն նման հիվանդություններ կարող են ծագել նաև կյանքում երբևէ ծխախոտ չօգտագործած մարդկանց թոքերում:

Ուսումնասիրելով փորձի մասնակից 50 հազար բրիտանացի կամավորականների բժշկական քարտերն ու գենետիկական տվյալները` հետազոտողները բացահայտել են ԴՆԹ-ծածկագրի այն հատվածները, որոնք պատասխանատու են թոքերի քրոնիկ հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար. հիվանդություններ, որոնք առավելապես համարվում են ծխելու հետևանք:

Ի դեպ,այս գիտափորձի մասնակիցների մի մասը եղել է չծխող, մի մասը` ծխող, մի մասը տառապել է թոքային հիվանդություններով, մի մասը բացարձակ առողջ է եղել:

Վերջնական եզրահանգումը աղերսվում է «լավ» ու «վատ» գեներին: Բուժհետազոտությունների խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս հայտնագոր ծումը կնպաստի թոքային հիվանդություններն ապաքինող նոր բուժանյութեր մշակելուն:

Այսուհանդերձ, մասնագետներն ընդգծել են, որ թոքային ախտերից խուսափելու լավագույն միջոցը չծխելն է: (BBC):