ՓԱԿՈՒՂՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ


ՀՌԱԿ վերնախավին մոտ կանգնած շրջանակներից առայժմ ոչ պաշտոնապես հավաստիացվում է, թե հավանական է, որ այս կուսակցությունն ընդհանրապես չկարողանա առաջիկա ամիսներին ներկուսակցական պառակտման խորացումից խուսափել ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ավելին, Է. Անտինյան ¬ Հ. Առաքելյան վեճը շուտով նոր բացահայտումներով է առանձնանալու, որոնք ավելի են սրելու ՀՌԱԿ¬ում ստեղծված ճգնաժամը` միաժամանակ վարկաբեկելով ֆինանսական տարբեր մեքենայությունների մեջ ներքաշված այս քաղմիավորի ղեկավարներին: Իր հերթին ԱԺ ընտրություններին չմասնակցելը շարքային ռամկավարներին չի հիասթափեցնում, քանզի նրանք հավատացած են, որ հիմա առավել քան երբևէ հաջողության հասնելու որևէ հույս իրենք չեն կարող ունենալ: