ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԷԼ Է ԴԺԳՈՀՈՒՄ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 2012 թվականի պետական բյուջեի մուտքերն ավելացնել 100 միլիարդ դրամով` խստացնելով հարկային վարչարարությունը: Անգամ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է դժգոհ վարչապետի այս հանձնարարականից` հայտարարելով, թե խիստ կասկածելի է նման գումարի հավաքչությունը, քանի որ այդ դեպքում խնդիր կունենանք իրատեսական հաշվարկների հետ, շատ տնտեսվարողների կմղենք հեռանալ երկրից, իրենց բիզնեսը տեղափոխել առավել բարենպաստ միջավայր… Ուշագրավն այն է, որ կառավարությունը բյուջետային մուտքերի «պլանկա» է գծում` հաշվի չնստելով իրականության և երկրի տնտեսության առանձնահատկությունների հետ: Եթե ՊԵԿ նախագահն է դժգոհում և կասկածի տակ դնում հանձնարարութ յան կատարումը, նշանակում է` կառավարությունը իրազեկության հետ կապված խնդիրներ ունի: Մնում է, որ մեր օրենսդիրներն ու հարկահավաքչությամբ զբաղվողները մի դասախոսություն էլ կառավարության համար կարդան և ներկայացնեն հարկային վարչարարության խստացման հնարավոր վտանգների մասին…