ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԷՐ


ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղված մի նամակի հեղինակները բողոքում էին բանկերում փոշիացած ավանդների համար: Պատասխանելով բողոքողներին, Տեր-Պետրոսյանը «դարակազմիկ» առաջարկություն է արել, որի հեղինակը «որձ կովերի» մասնագետ Հրանտ Բագրատյանն է. թողարկել պարտատոմսեր, պահումներ անել մարդկանց աշխատավարձերից և պարտատոմսերը վաճառել բոլոր նրանց, ում ավամդները թալանվել են… Պարզվում է, որ սեփական ավանդները վերադարձնելու համար մարդիկ պետք է 20 տարի իրենց աշխատավարձերից մասհանումներ անեն, պարտատոմսեր գնեն` այժմ էլ կրկնակի և եռակի ծախսեր կատարելով… Ասում են, որ այս «տնտեսագիտական նորարարության» մասին լսելով` շատերն են զայրացել և հեռացել Ազատության հրապարակից` այլևս հանրահավաքներին չմասնակցելու հստակ դիրքորոշմամբ: