Սիլվիոյի սեքս¬զրույցները


Իտալիո վարչապետի անվան շուրջ խայտառակ պատմությունները նոր ուժով բռնկվեցին` նրա` շուրջ 100 հազար անձնական զրույցների վերծանումները հրապարակելուց հետո: Դիցուք, այդ ձայնագրությունները լավագույն ապացույցն են, որ Բեռլուսկոնին կառավարական ինքնաթիռներն օգտագործել է` երկրի տարբեր մասերից թեթևաբարո աղջիկներ տանել¬բերելու նպատակով: Բացի այդ, առաջին անգամ պարզվել է, որ ասպետ-վարչապետը վճարել է իրեն զվարճացնող գեղեցկուհիներին: Նրա խոսքերով` գումարն իրեն շատ չի մտահոգել, որովհետև «նրանց համար առանց այդ էլ բավական լավ հոգացել են»: Մինչդեռ քաղգործիչը նախկինում պնդում էր, որ մատուցած ծառայությունների համար ինքը երբևէ չի վճարել պոռնիկներին: 2009¬ի իր զրույցներից մեկում Բեռլուսկոնին մանրամասնորեն նկարագրել է իր արկածներն` ինչ¬որ ձեռնարկատիրոջ. - Անցյալ շաբաթ իմ սենյակի մեջ 11 կանանցից բաղկացած հերթ էր գոյացել: Ես կարող էի գլուխ հանել միայն 8¬ի հետ: Պարզապես հնարավոր չէր բոլորին սպասարկել,¬ անկեղծացել է Սիլվիոն:¬ Հաջորդ առավոտյան ինձ գերազանց էի զգում, շատ գոհ` իմ տոկունության համար: Նույն զրույցում նա նաև գանգատվել է, որ երկրի կառավարման պարտականություններն իրեն շատ են շեղում երկրպագուհիների հետ հարաբերվելուց: - Ես վարչապետ եմ` միայն զվարճանքներից ազատ ժամանակ, բայց իմ բոլոր օրերը հաճույքով կանցկացնեի իմ փոքրիկների շրջապատում: Ի դեպ, միակ պահանջը, որ Բելռուսկոնին ներկայացրել է իր հոմանուհիներին` աղջիկների հասակն է եղել: Ոչ բարձրահասակ վարչապետը չի ցանկացել, որ իր շուքը խամրի 165 սմ¬ից բարձրահասակ գեղեցկուհիների ստվերում: Իտալիայի դատախազությունն արդեն մեղադրանք է հարուցել 8 անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Սիլվիոյին պոռնիկներ մատակարարելու մեջ: Իրենց ծառայությունների դիմաց նրանք աշխատանք, արտոնություններ և պայմանագրեր են ստացել: Մեղադրյալների շարքում են գերմանացի արտիստուհի Սաբինա Բեհանը և գործարար Ժանպաոլո Տարանտինին, ովքեր իբր բարձրաստիճան պաշտոնյաներին սեռական ծառայություններ մատուցելու ամբողջ ցանց են ստեղծել: Հետաքրքիր մի «նրբերանգ» էլ է բացահայտվել. եղել են և այնպիսիները, ովքեր վարչապետին սպառնացել են` մամուլի միջոցով տարածել, թե նա ինչպես է անցկացնում ազատ ժամանակը: Այդպիսիներին` լռության համար, ընդհանուր առմամբ վճարվել է 500 հազար եվրո: