Ամենատարեց զույգը


Որքան էլ բժիշկները լավատես չեն միամարմին երկվորյակների երկարակեցության հարցում, այնուամենայնիվ, բացառություններ լինում են: Ամերիկացի այդպիսի մի զույգ օրերս նշեց 50-ամյա հոբելյանը: Իրար սերտաճած գլուխներով Ջորջ և Լորի Շեպելները նույնիսկ կարողացել են հասարակության ուշադրության կենտրոնում լինել` շրջագայելով ամբողջ աշխարհում: Նրանք բազմաթիվ հետաքրքրություններ ունեն: Ջորջն, օրինակ, լավ երգում է, իսկ Լորին սիրում է բոուլինգ խաղալ: Այս երկվորյակներին հաջողվել է ապացուցել, որ իրենք լիարժեքորեն ինքնուրույն անհատներ են` հարգանքի արժանի: Բոլորի համար ամենաանսպասելին, թերևս, այն էր, որ Ջորջը փոխել է սեռը: - Վաղ մանկուց ես զգում էի, որ ճիշտ կլիներ, եթե տղա ծնվեի: Ինձ դուր չէին գալիս աղջկական խաղալիքները, ու ավելի հաճախ խաղում էի գնացքներով, մեքենաներով: Երկար ժամանակ ստիպված էի թաքցնել սեռս փոխելու մտադրությունս, բայց ամբողջ կյանքում չէի կարող ինքս ինձ խաբել: Իսկ Լորին 21 տարեկանում կարողացել է շահել դատական իր հայցը. քոլեջում, ուր նա ցանկացել է սովորել, ֆիզիկական արատի պատճառով չեն ընդունել փաստաթղթերը… - Մեր ծնվելու պահին բժիշկներն ասել են, որ մենք 30 տարի էլ չենք ապրի, բայց մենք հակառակն ապացուցեցինք,¬ պատմել է հոբելյարուհի Լորին` հավելելով. - Կյանքի 50 տարիների ընթացքում մենք շատ բան ենք սովորել և չենք պատրաստվում բավարարվել ձեռքբերածով, առջևում ամբողջ մի կյանք կա: