Դելիֆիններն իրար դիմում են անուններով


Եվ, իհարկե` իրենց «լեզվով»: Մեծ Բրիտանիայի Սենտ-Էնդրյուսկի համալսարանի գիտնական Ստեֆանի Քինգն ու նրա գործընկերները Ֆլորիդայի ափերին 6 տարի ուսումնասիրել են վայրի աֆալինների 179 զույգի: Նրանցից 10¬ը կրկնօրինակել են միմյանց «սուլոցը», որով «ներկայանում» են իրենց «զրուցակցին» (տեղեկացրել է Compulenta¬ն): Նման երևույթ մինչ այդ չէր արձանագրվել: Եթե կարելի է այսպես արտահայտվել` այդ կերպ միմյանց անուններով էին կոչում միայն մայր ու ձագ դելիֆինները, որոնք «ճամփորդում» ու որս են կատարում միասին: Ազդանշանի նմանակումները կրկնվել են նույն հաճախականությամբ, բայց կարճ կամ երկար տևողությամբ: Գիտնականները դա մեկնաբանել են, որ ջրլողները հենց այնպես չեն կրկնել իրենցից մեկի արտաբերած սուլոցը: Ընդորում, ձայնարկումը հնչել է միայն այն պահերին, երբ զույգերը տարբեր ուղղություններով են սկսել լողալ: Ս. Քինգը դրանից եզրակացրել է, որ նման ազդանշանով զույգերը կանչել են միմյանց` կրկին միավորվելու: Ամերիկյան համանման ծրագրի ներկայացուցիչ Ջասթին Գրեգն այդ երևույթն ավելի զգուշավոր է մեկնաբանել. դելիֆինները կարող էին կրկնօրինակել զուգընկերոջ բնութագրական սուլուցը լոկ այն պատճառով, որ ավելի հաճախակի են դա լսում և կամենում են արձագանքել դրան: Բրիտանական Ստեռլինգսկի համալսարանից Ֆիլիս Լին նշել է, որ գիտությանը հայտնի չէ այնպիսի ձև, որն օգտագործվեր վոկալային նման ընդօրինակմամբ` իրար հետ շփվելու նպատակով: Փորձագետը նշում է, որ տեսականորեն դա կարող են անել թութակները: