Մ Ա Յ Ր Ը


«Յոթը որդով սեղան նստես»` մաղթում ու պատգամում է ժողովրդական իմաստնությունը: Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակչուհի Սիրանուշ Անդրեասյանն իր 10 զավակների հետ «սեղան նստեց», հետո` նույնքան հարս ու փեսաներ համալրեցին համերաշխ այդ ընտանիքը: Հիմա էլ նա 67 թոռ ու ծոռներով է հպարտանում: Եվ մեծ այդ գերդաստանի Սիրանուշ մայրիկը 95 տարեկան է` շրջապատված իր և ամուսնու կառուցած օջախը շենացնող զավակներով ու նրանց շառավիղներով: Հայրական տունն ընդարձակելով` մի մեծ բակ են դարձրել Անդրեասյան տոհմի զավակները, բանյ ապրում են որպես մեկ ընտանիք: Նրանից մի քանիսն, իհարկե, ստիպված են եղել արտերկիր մեկնել. ու հիմա, եթե ինչ-որ կարիքից էլ խոսում է Սիրանույշ մայրիկը, ապա միայն` նրանց կարոտից: Ծնվել է Աբովյանի շրջանի Էլար գյուղում, վաղ մանկությունից սկսել է աշխատել, մինչև ոտքի է կանգնեցրել բազմամարդ ընտանիքը: Կողքին շարունակ զգացել է սիրասուն ամուսնու` Եղիշ Անդրեասյանի ներկայությունն ու զորակցումը: Ընդհանրապես (ինչպես շարունակ շեշտում է) կյանքի դժվարությունները տոկունորեն է տարել, աշխատել է, ծնել ու պահել 10 զավակներ, որոնք այսօր իրենք արդեն զավակների ու թոռների տեր են: Իր 6 տղաներին ու 4 աղջիկներին աչքը կուշտ է պահել, որ ուրիշի ձեռքին ու գրպանին չնայեն, որ նեղն ընկած պահին դեպի հարևան¬բարեկամ չթեքվեն, այլ վստահ զգան իրենց` իրենց սատարող հոր ու մոր ներկայությամբ£ Զավակներին կրթության է տվել ու արհեստի, որ իրենց մի կտոր հացը սեփական քրտինքով վաստակեն և վաստակածից էլ անճարներին բաժին հանեն£ Սիրանուշ մայրիկը մեկ¬մեկ ինքնաքննադատաբար ժպտում է, թե այդքան շատ թոռների ու ծոռների անունները երբեմն շփոթում է, բայց զավակներին երբեք ու երբեք «չի խառնում». Անահիտը բժշկուհի է, Սեդան` գործարանում դիսպետչեր, Լիդան` դերձակուհի, Ալիտան` հաշվապահ, տղաներից Գրիշան դերձակ է, Միշան` վարսավիր, Ներսիկն ու Սամվելը` կոշիկի մոդելագործ, Մանվելն ու Մարտինը` նաև երաժիշտներ£ Ընտանեկան հավաքներին այլ երաժշտության կարիք չի լինում. երգում ու նվագում են գրեթե բոլորը: Իսկ թոռներից Մամիկոնը, Նինան, Գայանեն ու Նորան Երևանի պետական կոնսեարվատորիայի ուսանողներ են: Ասել է թե` մեծերից ժառանգած շնորհը մասնագիտության են վերածում ու նաև ստեղծագործում: Սիրանույշ մայրիկի ծննդյան 95-ամյա հոբելյանը մեծ տոն էր ոչ միայն գերդաստանի համար: Բարեկամներից ու հարազատն երից զատ, օրվա խորհուրդն անտարբեր չէր թողել նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանին, ով հատուկ համակրանք ունի համայնքի ծերերի հանդեպ և ամեն պատեհ առիթով այցելում է նրանց, հետները մեկ¬երկու սրտալի բառ փոխանակում և անպայման ձգտում օգնել: Այդօր ևս նա ձեռնունայն չէր այցելել Ս. Անդրեասյանին. բարեմաղթանքի ջերմ խոսքերից ու շքեղ ծաղկեփնջից բացի նա պատվոգիր հանձնեց վաստակաշատ հոբելյարին: Հարգանքի դրսևորում, ինչը լավագույն հավաստիքն է այն ուշադրության, որով շրջապատված են արժանիները: Իսկ հեռուստացույցը, որը նույնպես թաղապետարանի նվերն էր, այսուհետ ամեն օր Անդրեասյաններին կապելու է մե աշխարհի հետ, որի մի մասինկն են իրենք: