Բա ասում էին` սպառվել են


Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ ԼՂ հարցով բանակցությունների հերթական փուլում հակամարտող կողմերին ներկայացվելու է նույն Բուխարեստյան համաձայնագրի փոփոխված տարբերակը: Հետաքրքիրն այն է, որ դեռ մեկ ամիս առաջ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ միջնորդների երևակայությունն այլևս սպառված է: Այսինքն, արդեն առկա փաստաթղթում հնարավոր չէ փոփոխություններ կատարել: Սակայն, ինչպես պարզվում է, միջնորդները թերագնահատել են սեփական երևակայության հնարավորությունները: Բոլոր դեպքերում, նույն փաստաթուղթը տասնյակ անգամներ ձևափոխելու ներուժը դեռ սպառված չէ: Այնպես որ, միջնորդները դեռ շատ անգամներ են ոգևորված բացականչելու «էվրիկա», իսկ հակամարտողները նույն անտարբերությամբ սառը ցնցուղով մարելու են այդ ոգևորությունը: