Յոթ երգ, յոթն էլ քաղաքապետի հատուկ ուշադրության մասին


Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և սպորտի վարչության նորանշանակ պետ Կամո Մովսիսյանի` լրագրողների հետ առաջին հանդիպումը մեզ հիշեցրեց այն ժամանակները, երբ «արհեստավարժ» արտահայտությունն օգտագործվում էր հումորի և հեգնանքի երանգներով£ Ով չգիտեր, իմացավ, ով էլ գիտեր, ավելի լավ իմացավ (թեեւ հասկանալի չէր` որքանով է կարևոր իմանալը, մանավանդ կարևորություն ներկայացնող տեղեկատվության խիստ պակաս կար), որ սույն վարչությունը «համակարգում է քաղաքի 12 երաժշտական դպրոց, 6 մարզադպրոց, 3 թատրոն, 1 գրադարան» … և այլն, և այլն£ Նորանշանակ պետը իր պաշտոնավարման սկզբում կարևոր էր համարել ծանոթանալ մինչ այդ տեղի ունեցած մշակութային իրադարձություններին` հավանաբար նպատակահարմար գտնելով դրա°նք մատուցել լրագրողներին£ Ասենք` «Ծիրանի փառատոն Մոսկվայում կամ Հունգարիայի Շոպրոն քաղաքում երևանցու և շոպրոնցու արձանների բացում»£ Բա ո¯նց մեծ չհամարել և մատուցման արժանի սույն իրադարձությունը, երբ դրան մասնակցել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը£ Թեև դրանք 3-4 ամսվա վաղեմության միջոցառումներ են, բայց հո մարդը մեղավոր չէ՞, որ ինքը նոր է պետ դարձել ու նոր է իմացել այդ մասին£ Եվ հետո, ի՞նչ վատ բան է լավ բաների մասին էլի մի անգամ խոսելը£ Անցածը` անցած, բանախոսը ներկա ասելիք էլ ուներ£ Հոկտեմբերի 13-14¬ը տոնվելու է Երևանի օրը£ Հյուրեր են սպասվում տասը երկրներից, «հատկապես Ռուսաստանից և Մադագասկարից»£ Այս հարուստ տեղեկատվությանը հաջորդեց լրագրողի հարցը. «Ին՞չն է փոխվելու այս տարվա տոնակատարության արարողակարգում, ի՞նչ նորություն է լինելու»£ Պարզվեց` նորն այն է, որ այս տարի «անձամբ քաղաքապետն իր հսկողության տակ է պահելու, որ ճոխ լինի, ավելի լայն և ավելի լավ լինի £ Ով ինչպես ուզում է հասկանա` լայնն ու լավը ինչին են վերաբերում£ Կարևորը` բոլորը իմանան, որ քաղաքապետն անձամբ վերահսկում է և ուզում է, որ մայրաքաղաքի տոնն այդպիսին լինի` «ավելի ճոխ, ավելի լայն ու լավ»£ Խաղահրապարակների մասին հարցի պատասխանը նույնպես քաղաքապետի «օգնությամբ» էր. «խաղահրապարակները քաղաքապետի ուշադրության կենտրոնում են»£ Ի՞նչ ասեր, եթե ավելին չգիտեր, ավելիին տեղյակ չէր£ Մարդը յոթ երգ գիտեր, յոթն էլ քաղաքապետի «հատուկ ուշադրության» և «անձամբ վերահսկելու մասին»£ Մեզ մնում էր մեր իրավունքների շրջանակներում բանախոսին հարցնել. ¬ Մասնագիտությամբ Դուք ո՞վ եք£ ¬ Միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետ, սակայն մշակույթը, սպորտը (երևի երիտասարդությունն էլ, մանավանդ շատ երիտասարդ է ¬ Ս. Մ.) շատ հոգեհարազատ են£ Նման պատասխանից հետո, հավանաբար, լրագրողների մեջ մարեց Կ. Մովսիսյանին հարց ուղղելու ցանկությունը£ Համենայն դեպս, հարցեր չեղան£ Մշակութասեր¬մարզասեր¬երիտա սարդ Կամո Մովսիսյանի ասուլիսը այս պատասխանով էլ ավարտվեց£

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ