Չկա կատու մութ սենյակում


Հայաստանի քաղաքական կյանքում վերջին շրջանում այլևս անթաքույց է նախընտրական լարվածությունը£ Սակայն ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, առկա զարգացումները դիտարկելով որակական¬տրամաբանական տեսանկյունից, ըստ էության, փոփոխություններ չի նկատում£ Ըստ նրա, պատճառը ոչ թե քաղաքական ուժերի դրսևորած պասիվությունն է, այլ, ինչպես մեկնաբանում է նա, այդ ուժերը չեն ցանկանում բացել իրենց զինանոցը, իսկ զինանոց, ըստ նրա, որպես այդպիսին չկա£ Նրա կարծիքով` քաղաքական ուժերի գաղափարական ու ծրագրային պայքարը կհետաձգվի մինչև մյուս տարվա սեպտեմբեր£ Մինչ այդ, տիրող գաղափարական դաշտում կձևավորվի այլընտրանքը, որն, ըստ էության, ոչ թե արհեստածին է, այլ, ինչպես մեկնաբանում է Սպարտակ Սեյրանյանը, բնական երևույթ, որը պայմանավորված է 2 գործոններով£ Դրանցից մեկը գաղափարական դաշտում եղած դատարկությունը լրացնելն է, մյուսը` կուսակցությունների` ծրագրային նմանության հիման վրա, հնարավոր միավորումներ ստեղծելը£ Վերջինին, սակայն, հաճախ թույլ չեն տալիս հասնել ամբիցիաների բախումները£ Դաշնակցական պատգամավորն ընդգծեց ՀՅԴ¬ի մասնակցությունն ու նպաստը տարաբնույթ խնդիրների լուծման ժամանակ (կաշառակերության դեմ պայքար, տարբեր օրինագծերի քննարկումներ)£ Թերևս նմանատիպ խնդիրներ լուծելիս նրանք կգտնեն գաղափարակիցներ, իսկ գաղափարական մրցակիցնե՞ր… Շատերը որպես այդպիսին համարում են ՀՀՇ¬ին£ Վերջինս չի մտահոգում ՀՅԴ¬ին. Սպարտակ Սեյրանյանը քաղաքական յուրաքանչյուր ուժի համար մրցակից ունենալը համարում է սովորական… Ինչևէ, քաղաքական կանխատեսումներ անող դաշնակցական գործիչը ոչ հեռու ապագայում բոլորիս հետ միասին էլ կհամոզվի իր պնդումների ճշմարտացիության կամ սխալ լինելու մեջ…

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ