ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ


Հացի խնդիրը մի քանի օր առաջ դարձյալ արդիական դարձավ£ Մեծ հաշվով այն միշտ է հրատապներից եղել, բայց հյուսիսից եկող երաշտի ու ցածր բերքատվության մասին լուրը, համատեղվելով շահույթ կորզելու պահից արագ օգտվելու հայկական հնարամտությանը, ալյուրի գնի կտրուկ բարձրացմամբ նշանավորվեց£ Եվ հիմա որքան էլ հաց ձեռք բերելու դժվարությունը շարունակի բացակայել, միևնույն է, դրա դիմաց վճարելու խնդիրն է°լ ավելի է բարդանալու£ Մի քանի ժամում արձանագրված 30 տոկոսի գնաճն, իհարկե, կատակ չէ, և եթե ալյուրի մեծածախ գինը բարձրացել է, ուրեմն կամ հացն ավելի պետք է բարակի, կամ նորից պետք է թանկանա... Թե նշված տարբերակներից հատկապես որը կնախնըտրեն արտադրողները, արդեն առաջիկա օրերին կերևա£ Իսկ ավելի հավանական է, որ մի քիչ հացի գինը բարձրանա, մի քիչ էլ քաշը նվազի£ Իսկ մինչ այդ ավելի կարևոր է հետևյալը. եթե Ռուսաստանից եկող լուրերը նույնիսկ 100 տոկոսով են իրականությանը համապատասխանում, ապա հացամթերքի գնաճ Հայաստանում առնվազն մի քանի ամիս հետո պետք է տեղի ունենար£ Ի վերջո, առայժմ միայն երաշտի մասին լուրն է տեղ հասել ու ոչ թե նոր ու բարձր գնով ձեռք բերված ալյուրը£ Իսկ վիճակագրությունը դարձյալ ներկրողների օգտին չի խոսում` փաստելով, որ այս տարի նախորդից շուրջ 20 տոկոսով ավելի ցորեն է մեր հանրապետություն ներկրվել, ու գոնե այս պահին ցորենի ամբարները լեփ¬լեցուն են£ Հացի խնդրի արդիականացումը առիթ դարձավ նաև մի կարևոր իրողության երևան գալուն. վերջերս զգալիորեն նվազեցվել է նաև ցորենի ներկրման մաքսային արժեքը£ Այնպես որ` ոչինչ թանկացումների օգտին չի խոսում, թեև ամեն ինչ ավելի պարզ է դառնում այն պահից, երբ ցորենագնաճային իրարանցումը վերստին բացահայտում է, որ այս շուկայի 80 տոկոսն ընդամենը երկու ընկերությունների է պատկանում... Եվ իրոք, նշված տոկոսն ամեն ինչ հասկանալի է դարձնում` միաժամանակ վերահաստատելով մշտական դարձող այն տպավորությունը, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձյալ մատը մատին չի խփելու (ճա¯ր չունի), և հացը խնդիր դարձրած օլիգարխների ձեռնարկած հերթական արշավը նրանց համար գերշահույթների նոր չափաբաժիններ է ապահովելու£ «Հացաբեր» գործարար կոչվածների ցնծությանը թերևս չափ ու սահման չի լինի, եթե նրանք ՄԱԿ¬ի զեկույցին ծանոթանան, որտեղ կանխատեսվում է առաջիկա տարիներին ցորենի գնի շուրջ 40 տոկոս թանկացում£ Սակայն մինչ այդ` կարծես թե գործադիրն է որոշել ավելի գործնական քայլեր ձեռնարկել հարցի խնդրի լուծման ուղղությամբ£ Այն, իհարկե, մեկ օրում կամ նույնիսկ մեկ տարում չի կարգավորվի, սակայն կառավարության վերջին նիստում ցորեն աճեցնելու ծրագիրն է ներկայացվել, և գյուղնախարարին հանձնարարվել է Ռուսաստանից բարձրորակ սերմացու ներկրել£ Եթե նույնիսկ ամեն ինչ շատ հաջող ընթանա, մեր հանրապետությունը լավագույն դեպքում պահաջարկի կեսից մի փոքր ավելին` 55 տոկոսը կկարողանա ապահովել£ Այս պարագայում էլ նույն «ուղտը» կարող է սպառողի դռանը չոքել` եթե տեղական արտադրանքը ևս 1-2 օլիգարխի նվիրատրվի£ Իսկ մինչ այդ հացի խնդրի արդիականացումը շատ ավելի անսպասելի իրողություններ բացահայտեց. պարզվեց, որ ներկայումս տարեկան ընդամենը շուրջ 200-250 միլիոն տոննա ցորեն ենք արտադրում, ինչը պահանջարկի միայն 37 տոկոսն է բավարարում£ Հիրավի, զավեշտալի ու անհավատալի մի թիվ, որը ռուսական հացահատիկային ճգնաժամի արդյունքում միայն բացահայտվեց£ Դե, ռուսական երաշտի մասին էլ ծանուցվեց, որովհետև տևական ժամանակով հացի գինը թվային տեսքով անփոփոխ էր մնում£ Մինչդեռ տարօրինակ է, թե ինչպես ստացվեց, որ հյուսիսային երաշտից հետո միայն հացի խնդիրն արդիականացավ` ուրվագծելով այն ծանրակշիռ հեռանկարը, որը փաստորեն միշտ էր գոյություն ունեցել£ Այսինքն, որ հնարավո°ր է ընդլայնել տեղական արտադրությունը£ Պարզապես ցանկությունն է բացակայել£ Եվ չգիտես` ինչու£