Թանկացումներն են նպաստել վճարվող հարկերի աճին


Ամենանշանակալի թիվը, որն առաջին իսկ հայացքից աչքի է զարնում Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների նոր ցանկում, առաջատար երեքհարյուրյակի կողմից կատարված վճարումների շուրջ 53 միլիարդ դրամի աճն է£ Որքան էլ այստեղ հանգրվանած տնտեսվարողներին առավել հաճախ քննադատեն, այսուհանդերձ պարզ է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումն առաջին հերթին հենց վերջիններիս գործերի լավացմամբ է արտահայտվել, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվել է նշված ցուցակում£ Սակայն հայտնի է, որ մեզանում ավելի ընդունված է գործերի վատ լինելուց միայն խոսել, և դժվար է հասկանալ, թե առաջատար համարվող հարկատուների ներկայիս բազմանշանակ լռությունը իրականում ինչ է նշանակում£ Ամեն դեպքում գրեթե անփոփոխ դասավորությամբ ներկայացվող ցանկը միանգամից հուշում է, որ վճարումների աճ տեղի է ունեցել գերազանցապես թանկացումների հաշվին£ Դիցուք, «Հայռուսգազարդի» տեղն առաջին հորիզոնականում գրեթե հավերժորեն երաշխավորված կարելի է համարել... Գազի սակագնի պարբերական թանկացումը նման հեռանկար իսկապես ստեղծում է, այլապես անհնար է դառնում պատկերացնելը, թե ինչպես է ստացվել, որ սպառման ծավալների շարունակական նվազումից դժգոհող գազամատակարար ընկերությունը ոչ միայն պահպանել է առաջատարի դիրքը, այլ մինչև անգամ կարողացել է շուրջ 2 միլիարդ դրամով ավելացնել վճարած գումարաչափը£ Նշված «պարադոքսը» միգուցե չարժեր այսչափ կարևորել, եթե խնդիրը միայն «Հայռուսգազարդով» սկսվեր ու ավարտվեր£ Սակայն լրիվ նույն եզրահանգմանը կարելի է գալ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը վերագրվող տվյալներին ծանոթանալիս նույնպես£ Տարբեր ապրանքատեսակների ներկրմամբ ու վաճառքով (բազմաթիվ սննդատեսակների դեպքում էլ մենաշնորհային դիրք ունեցող) «Ալեքս Գրիգն», իհարկե, մեկ տարվա կտրվածքով բիզնեսն ավելի ընդլայնած ու կայացրած կլինի, բայց սրանով հանդերձ` դժվար է շրջանցել օրըստօրե ավելի առարկայական դարձող գնաճի թեման, և խոշոր հարկատուների ցուցակում թանկացումների ունեցած բացահայտ անդրադարձումները£ Իսկ ասվածը միայն առանձին բացառությունների չի վերաբերում£ Առաջատարների տասնյակում իրենց տեղերը պահպանած բենզին ներկրող ընկերությունների պարագայում նույնպես նույն օրինաչափություններն են գործել. չանտեսենք, որ Պետեկամուտների կոմիտեն ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակը, որի ընթացքում բենզինի 1 լիտրի գինը հատեց 400 դրամի սահմանագիծը£ Եվ չնայած երկրորդ կիսամյակը դեռ նոր¬նոր է սկսվել, այսուհանդերձ բենզին ներկրողների, թե շատ այլ տնտեսվարողների դեպքում կարելի է պնդել, որ տարեկան ցուցանիշները նույնպես պակաս «ոգևորիչ» չեն լինելու... Իսկ եթե խոսքը վառելիքի շուկայի մասին է, ապա 1 լիտր¬1 դոլար հարաբերակցությունը, անկախ ամեն ինչից, հիմա էլ է անշեղորեն պահպանվում£ Այն, որ արձանագրված շոշափելի առաջխաղացումը գերազանցապես գնաճի հետևանք է, հաստատում է ոչ միայն առաջատար տասնյակի կամ քսանյակի վճարաչափերը, այլ թեկուզ 300¬րդ կամ տվյալ դեպքում վերջին հորիզոնականն զբաղեցրած տնտեսվարողի ցուցանիշը£ Այսպես, եթե նախորդ տարի 300¬րդ հարկատուն շուրջ 100 միլիոն դրամի հարկային պարտավորություններ էր կատարել, ապա ընթացիկ տարում այս թիվը շուրջ 20 միլիոնով աճել է£ Ներմուծման ծավալների շեշտակի աճը, ինչպես նաև տեղական արտադրության որոշակի առաջընթացը նույնպես իրենց դերակատարությունն են ունեցել այստեղ£ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ, ասենք, ծխախոտ և ալկոլոհային խմիչքներ ներկրող ընկերությունների զբաղեցրած հորիզոնականներում վճարաչափերի աճի դինամիկան բավական նկատելի է թվում£ Եվ եթե ծխախոտի դեպքում Հրանտ Վարդանյանին պատկանող ձեռնարկություններին հաջողվել է պահպանել և ամրապնդել դիրքերը, ապա ոգելից խմիչքներ արտադրողները կամ զգալի հետընթաց են ունեցել կամ էլ լավագույն դեպքում շարունակում են տեղում դոփել£ Եթե ճգնաժամի հետևանքով նախորդ տարի կոնյակի արտահանումը նկատելիորեն պակասել էր, ապա հիմա արդեն անհասկանալի է մնում, թե ինչպես է ստացվել, որ ճգնաժամի հաղթահարման մասին վաղուց հայտարարած հայկական կոնյակի հիմնական սպառող Ռուսաստանը, այնքան էլ չի շտապում իրացման նախկին ծավալները վերականգնել£ Խմիչքի շուկայի պարագայում ակնհայտ է նաև, որ խոստումնալից սկիզբ ունեցած տեղական օղու արտադրությունն այդպես էլ չի կայանում, եթե չասենք` աստիճանաբար շուկայից դուրս է մղվում£ Եվ ասվածն ավելի լավ է հաստատվում` ռուսական և ուկրաինական օղի ներկրող ընկերությունների հարկային վճարաչափերի կամ, որ նույնն է, իրացման ծավալների աճի մասին տեղեկանալիս£ Պետեկամուտների կոմիտեի նոր հրապարակման մեջ տեղաշարԺերից ամենահասկանալին ու օրինաչափը, թերևս, հանքարադյունաբերական ձեռնարկություններինն է£ Ճգնաժամային 2009¬ին նրանք գրեթե չաշխատեցին, իսկ տարեսկիզբը գործունեության վերականգնմամբ նշանավորվեց£ Եվ ահա խոշորների ցուցակում նախորդ տարվա խորհրդանշական մուծումներին բավական կլորիկ թվեր են փոխարինել£ Բայց, անկախ ամեն ինչից, հերթական անգամ մի պարզ ճշմարտություն է վերահաստատվում. ամենամեծ հարկատուն սպառողն է£ Մանավանդ այս պարագայում, երբ ներկայացվող թվերի ու տոկոսների աճը մեծամասամբ թանկացումների հետևանք են£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ