Հա՞ որ...


ԽՈՇՈՐ հարկատուների` օրերս հրապարակված ցուցակում հայրենական բանկերի զբաղեցրած հորիզոնականներին ու կատարած վճարաչափերին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսատնտեսական ճգնաժամն այստեղ նոր է միայն սկսվում£ Առաջին հայացքից ամեն ինչ իհարկե հրաշալի է թվում. առաջատարների երեքհարյուրյակում նախորդ տարի 16 բանկ է ընդգրկված եղել, իսկ այս տարի նշված թիվը մեկով ավելացել է£ Սակայն պատկերը լրիվ փոխվում է, երբ վերջիններիս վճարումներին ենք ծանոթանում£ Պարզվում է, որ այս տարի հայաստանյան 17 բանկերը 7,4 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ են կատարել` նախորդ տարվա 9,4 միլիարդի փոխարեն£ Իսկ տոկոսային առումով բանկային համակարգի վճարումները նվազել են 27¬ով£ ԱՆԿԱՍԿԱԾ, այլևս դժվար է հավատալը, թե տնտեսական ճգնաժամը շրջանցել է այս համակարգը, և կայացած համարվող ոլորտը գրեթե չի տուժել£ Ակնհայտ է նաև, որ ինչ¬որ բան այստեղ հիմա էլ է կատարվում, և 27 տոկոսի անկումն անհնար է ինչ¬որ մանր¬մունր գործոնների ազդեցությամբ պայմանավորել£ Իսկ պատկերն ու ներկայացվող ցուցանիշը շատ ավելի մտահոգիչ կլինեին, եթե տեղական բանկերից մեկի գործերն անսպասելիորեն չլավանային և վերջինս միանգամից 140 տոկոսով չավելացներ հարկային վճարաչափերը£ Սակայն միայն մեկ կառույցով բանկային ճգնաժամը չի կարող հաղթահարվել, եթե, օրինակ, խոշոր համարվող «Արդշինբանկը» երեք անգամ ավելի քիչ գումար չվճարեր, «Կոնվերսբանկը», «Յունիբանկը» հետընթաց «թռիչքներ» չարձանագրեին, իսկ, ասենք, «Արցախբանկը» հարկ համարեր գոնե ինչ¬որ կերպով ներկայացված լինել խոշորների երեքհարյուրակում£ ԴԺՎԱՐ է հաշվի չառնել, որ նշված կառույցների գործերը փաստորեն սկսեցին վատանալ նրանց քաղաքական հովանավորների վերջնական բացահայտմանը զուգահեռ£ Հանգամանք, ինչն ակամա կասկածներ է ծնում, թե արդյո՞ք իրենց տերերի կամքով չէ, որ դրանք դադարել են բարեխիղճ հարկատու լինել£ Մինչդեռ չէր էլ կարևորվի, թե այս կամ այն բանկը քաղգործիչներից հատկապես ում է պատկանում, եթե զարմանալու առիթներն այսքան շատ չլինեին£ Եվ սա այն դեպքում, երբ անգամ երեք վարկային կազմակերպությունների է հաջողվել տեղ գտնել հարկատուների երեքհարյուրակում£ Ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ տարեսկզբից սկսված և միայն ՊԵԿ հրապարակման արդյունքում ակնհայտ դարձած համակարգային ճգնաժամը հազիվ թե շուտ ավարտվի£ Ավելին, առաջիկայում ոնց որ թե մեծանալու է առանձին բանկերի լուծարման կամ միավորման հավանականությունը£