Լրագրողներին ամենուր են պատուհասում


Մեքսիկայի հյուսիսում 4 լրագրող են հափշտակել£ Ինչպես տեղեկացրել է Reuters¬ը` հղում կատարելով Milenio մեդիա¬գրուպին, այդ լրագրողները լուսաբանել են կազմակերպված հանցագոր ծությանն առնչվող թեմաներ£ Առևանգվածների գործընկերների կարծիքով` խոշոր նարկոմիավորումներն այդ կերպ փորձում են լռեցնել լրատվամիջոցներին£ Milenio¬ից տեղեկացրել են, որ թղթակիցներն անհետացել են անցյալ երկուշաբթի` երբ ռեպորտաժ էին պատրաստում Դուրանգո նահանգի բանտերից մեկի շուրջ ծագած աղմուկի մասին£ Այս կալանավայրի պետի նկատմամբ կասկածներ են եղել, որ նա ժամանակավորապես ազատ է արձակել որոշ բանտարկյալների, որպեսզի նրանք իրականացնեն նարկոբարոնների պատվիրած սպանությունները£ BBC News¬ի տվյալնելով` առևանգվածներից 2¬ը Televisa հ/ը, 3¬րդը` Multimedios հեռուստաալիքի օպերատորներ են, իսկ 4¬րդը` El Vespertino թերթի լրագրող£ Հարկ է նշել, որ 2006¬ից Մեքսիկայում սպանվել է առնվազն 30 լրագրող. նրանցից 9¬ը` 2010¬ին£