Վայրագությունը ազգություն չի ճանաչում


Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ամուսնական մի զույգի, որոնց տան շրջակայքում հայտնաբերվել են 8 մանկիկների մնացորդներ£ Նախնական վարկածով` սպանվածները նույն զույգի զավակներն են (տեղեկացրել է Associeted Press¬ը)£ Հանցագործները բացահայտվել են պատահաբար£ Ոչ մեծ Վիլլեր-օ-Տերտր ավանի տներից մեկի բակում, որտեղ նախկինում ապրել են մանկասպան ամուսինները, որոշել են ջրավազան փորել և հանկարծ գտել են կմախքների կտորտանք£ Դրանք 2 մանուկների ոսկորներ են եղել. երեխաները թաղված են եղել շուրջ 10 տարի առաջ£ Ոստիկաններն ուսումնասիրել են ամսողջ տունն ու բակը և հայտնաբերել նոր դիակներ£ Վիլլեր-օ-Տերտրում մոտ 700 մարդ է ապրում, ու բոլորն էլ լավ ճանաչում են իրենց նախկին հարևաններին` որպես կիրթ, հաճելի մարդիկ£ Ամուսինն էլ քաղաքապետարանի խորհրդի անդամ է եղել£ Ամուսինների անուններն առայժմ չի հրապարակվում, բայց 2¬ի տարիքն էլ 45 է£ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ արվեստների ու նորաձևության հայրենիք Ֆրանսիայում£ Ոչ շատ առաջ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել իր 6 երեխաներին սպանած Սելին Լեսաժը£ Զոհերի մարմինները նա պահել է իր իսկ տան նկուղում` պլաստիկ պարկերի մեջ£ Իսկ Վերոնիկա Կուրժոյին ազատազրկել են` 3 նորածինների սպանության համար£ Նրա ամուսինը երեխաների մասին ոչինչ չի իմացել` մինչև սառցարանում նրանց կտորտանքը հայտնաբերելը£ Հոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ մանկասպանուհին տառապել է հղիությունը մերժելու ախտանիշով£ Ֆրանսիայի հարևան Գերմանիայում էլ 2006 թ. 15 տարվա բանտարկության դատապարտված կինն էլ Լեհաստանի սահմանին մոտ ավանի իր տան բակում թաղել է սեփական ծնողներին£ 25 հազարից էլ պակաս բնակչություն ունեցող ավստրիական Ամշտետենում Յոզեֆ Ֆրիտցլը 15 տարի բռնաբարել է հարազատ դստերը£ Մինչդեռ հարևանները նրան համարել են լավ դրկից ու հաճելի անձնավորություն£ Եվրոպական բարեկյաց շատ ավաններ, ուրեմն, ահավոր գաղտնիքներ կարող են թաքցնել£ Պատճառը, թերևս, եվրոպական սառնասրտություն ասվածն է. ուրիշների կյանքին չխառնվելու (ավելի ստույգ` այլոց հանդեպ անտարբերության) սկզբունքն օգնում է սարսափազդու հանցանքներ կոծկել)£