Ումարովը որոշել է մեռնե՞լ


Ռուսաստանյան մամուլում ցնցող լրատվություն է հայտնվել` թե` կովկասյան ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովն իր լիազորությունները հանձնում է ոմն Ասլամբեկ Վադալովի, իսկ ինքը թոշակի է անցնում` առողջական վիճակի պատճառով£ Տեղեկացվում է նաև, որ Ումարովը շարունակելու է իր անձնական ջիհադը` վրեժխնդրությունը, բայց արդեն որպես հոբբի, ինչպես, ասենք, ձկնորսությունն է կամ դոմինոն£ Որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ շուտով հավանաբար լուրեր կտարածվեն նրա մահվան մասին, բայց անհայտ կմնա` նա իսկապե՞ս վախճանվել է, թե՞ ոչ£ Եվ ընդհանրապես, կասկածի տակ է առնվում Ումարովի գոյության փաստն անգամ` մտացածին կերպար համարելով նաև Վադալովին£ Իհարկե, այդպիսի անուն¬ազգանուններով անձինք կան Չեչնիայում, բայց միայն` անուն¬ազգանուններով և ոչ մի վտանգ էլ չեն ներկայացնում£ Ստացվում է, որ Ռուսաստանին թիվ 1 ահաբեկչի կեղծ կերպարներ են պետք` տպավորություն ստեղծելու, թե Չեչնիայում ինչ¬որ անանուն ուժ է պաշտպանում գրոհայիններին£ Եվ այդ ուժը Կադիրովը չէ. նա, ընդհակառակը, շահագրգռված է ընդհատակյա հրոսակների վերջնական ոչնչացմամբ£ Իսկ դրա համար բավական է միայն մեկ զանգ` Կրեմլից£ Թե չէ` այնքան փոքր է Չեչնիան, որ բոլորի մասին բոլորը գիտեն ամեն ինչ£ Ոչ միայն ուժայինները, այլև շարքային քաղաքացիներից շատերը գիտեն, թե որտեղ են ուտում, խմում ու քնում անորսալի համարվող Մուսլիմ ու Հուսեյն Գավաևները, Թարխան Գազիևը, Սայիդ-Էմին Դադաևը£ Նրանց չեն ոչնչացնում, որպեսզի Չեչնիայում երկարաձգվի պատերազմը, որովհետև որոշ ուժայիններ արդեն իրենց չեն պատկերացնում առանց ահաբեկչական ընդհատակի£ Առանց դրա նրանցից շատերն ստիպված են զենքը վայր դնել և ուրիշ աշխատանք գտնել. սակայն օգտակար գործով զբաղվել նրանք երբեք չեն կարողացել£