Արևից մեծ` 320 անգամ


Գիտնականներին զարմացրել է իր չափերով Արեգակին 320 անգամ գերազանցող հայտնաբերված հսկայական աստղը£ Մուգ կապույտ այդ` R136a1 աստղը ճանաչվել է Տիեզերքի տերը£ Եթե մեր Կաթնածիրում այն փոխարիներ Արեգակին, ապա մեր մոլորակն այնպես կստվերեր, ինչպես արևը` լուսնին£ Բացի այդ, երկրային տարին կնվազեր` դառնալով ընդամենը 3 շաբաթ£ Մինչ հիմա հայտնաբերված ամենախոշոր աստղերը Արեգակի ծավալից մեծ են եղել առավելագույնը 150 անգամ£ R136a1¬ի տարիքը բնութագրելով «միջին», պրոֆեսոր Կրոուտերը կարծիք է հայտնել, որ այն կորցրել է իր ծավալի մոտ 1/5¬րդը` սկսած իր ծննդյան օրից, այսինքն` ավելի քան 1 միլիոն տարվա ընթացքում£ Շեֆիլդի համալսարանի պրոֆեսորը նշել է, որ «Այդպիսի վիթխարիների հազվադեպությունը քիչ հավանական է, թե այս նոր ռեկորդը կարող է գերազանցվել մոտ ապագայում»£