Աշխատանքային սիրավեպ Ում համար` թռիչքի թևեր, ում համար` հուսաբեկություն Սերը մեծացնում է եռանդը


Ոչ շատ հնում խոշոր ձեռնարկությունների ղեկավարությունն իրենց աշխատակիցների միջև ծագող սիրակապերին վերաբերվում էին` ինչպես ալերգիայով տառապող այն հիվանդը, ով իր պատուհանի տակ հանկարծ բուրավետ յասամանի թուփ կամ ծաղկած փշատենի է հայտնաբերում. միանգամից ու անհապաղ արմատախիլ է ուզում անել£ Նույն` գերմանական IBM միավորումում, օրինակ, աշխատակիցների միջև սիրային հարաբերությունները դիտվում էին որպես աշխատանքային էթիկայի խախտում, ինչը կարող էր աշխատանքից ազատելու պատճառ դառնալ£ Ժամանակի հետ, բարեբախտաբար, փոխվում է և մարդը, ու հիմա գերմանացի գործատուների 91 %¬ը բացարձակ հանգիստ է վերաբերվում սիրահարված ենթականերին£ Այս պնդումը ևս արդյունք է հետազոտության` անցկացված Welt թերթի կողմից£ Ավելին, սիրո նետով խոցյալները բարձր արտադրողականությամբ են աշխատում£ - Եվ դա լիովին բացատրելի է,¬ հիմնավորել է Լիզա Ֆիշբախը£¬ Չէ՞ որ սերը թևավորո°ւմ է£ Սիրահարված մարդն իրեն երջնաիկ է զգում. նա շուտ է գործի գալիս, որպեսզի պահ առաջ տեսնի իր սրտի տիրակալին (տիրուհուն) ու չի շտապում տուն£ Հասկանալի է նաև աշխատանքով աչքի ընկնելու, կոլեկտիվում բարի համբավ վայելելու նրանց ձգտումը£ Դե, ո՞ր ղեկավարին չի ուրախացնի աշխատանքն ու աշխատավայրը փայփայող աշխատակիցների գոյությունը£