Պարկում ոչ մի կատու էլ չկա


Ծառայողական սիրավեպերը մի առավելություն էլ են ընձեռում£ Աշխատանքի ընդունվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում պարզ է դառնում, թե իրենից ինչ է ներկայացնում նոր աշխատակիցը. նյարդայի՞ն է, թե՞ փնթփնթան£ Դանդաղաշա՞րժ է, թե՞ մանրախնդիր£ Ի՞նչն է նրան դուր գալիս և ի՞նչն է զայրացնում£ Այսինքն, մինչ զգացմունքների առաջ գալն աշխատակիցները հասցնում են ճանաչել միմյանց բնավորության հիմնական գծերն ու ընդհանուր նախասիրությունները£ Հոգեբանները հենց այս հանգամանքով էլ բացատրում են այն իրողությունը, որ աշխատավայրում ձևավորվող հարաբերություններն ավելի երկարատև լինելու հավանականություն ունեն, քան արձակուրդային ու սրճարանային ծանոթությունները£