Խոսքն արծաթ է, լռությունը` ոսկի


Հիմա` մեղրի տակառում հայտնված կպրոտ գդալի մասին£ Նա, ով «իրեն թույլ է տալիս» սիրահարվել գործընկերոջը, պետք է գիտենա, որ սեփական զգացմունքները հսկելու պահանջը ոչ մի տեղ այնքան մեծ չէ, որքան հարազատ հիմնարկի պատերի ներսում£ Ամենուր գործում է երկաթյա այն կանոնը, որ աշխատատեղում անհրաժեշտ է սահմանափակել անձնական կյանքն ու մասնագիտական հետաքրքրությունները£ Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, այնուամենայնիվ, հարկավոր է խուսափել մյուս աշխատակիցների հետ անկեղծությունից, որպեսզի հետո, մանավանդ եթե սիրավեպը կարճատև ստացվի, ստիպված չլինես կարեկցական մեկնաբանություններ կամ աննրբանկատ հարցեր լսել£ Այնպես որ, հոգեբանները խորհուրդ չեն տալիս գործընկերների մոտ սիրտը բացել կամ նրանց հետ մտերիմիդ քննարկել£ Թեթև սիրախաղը, ամուսնական անհավատարմությունը կամ մեկգիշերյա կապն ավելի լավ է գաղտնի պահել£ Իսկ եթե զուգընկերները վստահ են, որ իրենց զգացմունքները խորն են և նպատակները` լուրջ, ուրեմն արժե այդ մասին տեղեկացնել գործընկերներին ու ղեկավարությանը£