Ինքնախոշտանգում` ի նշան բողոքի


Ղազախստանի բանտերից մեկում տասնյակ կալանավորներ պատռել են իրենց որովայնը (հաղորդել է ղազախական «7 ալիք» հեռուստաընկերությունը)£ Նրանք որոշել են այդ կերպ արտահայտել իրենց բողոքն` ընդդեմ բանտապանների դաժանությունների£ Նշյալ EC-164/4 գաղութը գտնվում է Հյուսիսային Ղազախստանում£ Իրազեկ աղբյուրներն ինքնահաշմածների տարբեր թվեր են նշում. ըստ «7 ալիքի»` նրանք 26¬ն են, Kazakhstan Today¬ի տվյալներով` 30¬ը£ Արդարադատության նախարարության հավաստմամբ` մեծամասնության վերքերը թեթև են£ Հիվանդանոց տեղափոխված 13 վիրավորներից միայն 6¬ն է տևական բուժման կարիք ունեցել£ Նախարարության ներկայացուցիչ Երբոլատ Երիմբետը հայտարարել է, որ ազատազրկվածները «չեն հաշտվել հաստատության պայմանների հետ»£ Դատապարտվածներից մեկի մայրն էլ «Ազատիկ» ռադիոկայանին պատմել է, որ ինքնախեղման պատճառը նրանց հետ դաժան վարվեցողությունն է£ Նրա խոսքերով` բանտապանները վրեժխնդիր են եղել` կալանավայրի պայմաններից դատախազին բողոքելու փորձի համար£