ՍՊԻԴ¬ի համաճարակ


Ուկրաինայում, ասում են` սպառնալի արագությամբ տարածվում է այդ համաճարակը և առայժմ չի հաջողվում կանխել£ Հիվանդության բռնկումներ արձանագրվել են նաև հետխորհրդային ողջ տարածքում, ներառյալ Ռուսաստանը և միջինասիական հանրապետությունները£ ՍՊԻԴ¬ը կարծես վերահսկելի է դարձել Արևմտյան Եվրոպայում, սակայն շարունակում է ախտահարել Արևելյան Եվրոպայի երկրները£ ՄԱԿ¬ի համապատասխան ծրագրի շրջանակներում կազմված Unaids¬ի վերջին զեկույցը փաստում է, որ 2001¬ից հետո այդ հիվանդությունը նշյալ տարածաշրջաններում աճել է 66 %¬ով, իսկ 2008¬ին հիվանդների թիվն արդեն կազմում էր 1,5 միլիոն մարդ, որոնց 90 %¬ն ապրում է Ռուսաստանում և Ուկրաինայում£ Վիճակը տագնապալի է հատկապես Ուկրաինայում. 1987¬ից առ այսօր այնտեղ գրանցված է վարակվածության 161.119 դեպք, որոնցից 17.791¬ը մահացել է£ 2009 թ. արձանագրվել է ՍՊԻԴ¬ի 19.840 նոր վարակվածություն£ Բնականաբար` այս թվերը պաշտոնական տվյալներն են£ Մինչդեռ, ՄԱԿ¬ի գնահատմամբ` Ուկրաինայում այդ ախտի վարակակիրների թիվը գերազանցում է 360 հազարը£ Եթե երկրի կենտրոնական ու արևմտյան շրջաններում ամեն 100 հազար բնակչին միջին հաշվով «բաժին է ընկնում» 220 վարակակիր, ապա Դոնեցկի, Օդեսայի և Ղրիմի մարզերում այդ թիվն ավելի քան 510 է£