Խափանվեց հերթական մոնիտորինգը սահմաններում


ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում երեկ Բերքաբեր գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը: Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել: Հայկական կողմը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Ա. Կասպրչիկի մասնակցությամբ, Չինարիում գյուղապետի և գյուղի բնակիչների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո վերադարձել է Երևան: