ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՀԻՇԵՑՆԵԼ Երևանի քաղաքապետ Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ


2008 թ. ապրիլի 9-ին «Ավանգարդ» թերթի թիվ 13-ում տպագրված «Սրբատեղիի ճանապարհն անանցանելի է» վերնագրով հրապարակումն անդրադառնում էր բազմաթիվ երևանաբնակ ների հուզող մի հարցի: Հրապարակումից հետո խմբագրությունը նամակով դիմել էր Ձեզ` խնդրելով Ձեր վերաբերմունքը ինչպես նաև քաղաքապետարանի ձեռնարկելիք քայլերի մասին տեղեկատվություն` այդ առնչությամբ: Անցել է 1,5 ամիս, սակայն Ձեր ենթակաները «համեստորեն» լռում են: Ակնկալում ենք Ձեր հանձնարարությունը` հիշեցնելով «Քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկութ յունների քննարկման կարգի և ժամկետների մասին» ՀՀ օրենքի պահանջը` մեկամսյա ժամկետում հայտնել ձեռնարկած (կամ գոնե ձեռնարկելիք) միջոցառումների մասին: «ԱՎԱՆԳԱՐԴ»