ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ


 

Հայաստանը ժողովրդագրական աղետի շեմին է հայտնվել: Ասվածը հիմնավորելու համար դիմենք հետևյալ վիճակագրությանը. «այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է 19 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում:

Դրան զուգահեռ` աճել է մահացությունը»:

Սա չափազանց անհանգստացնող ու տագնապեցնող է, որովհետև խախտվում են բոլոր ժողովրդագրական ցուցանիշները, ազգը կանգնում է ոչնչացման եզրին: Դատելով այս ցուցանիշներով, կարող ենք ասել, որ առաջիկայում պակասելու են աշակերտական տեղերը, շատ մանկավարժներ հայտնվելու են դպրոցներից դուրս, բուհերում են ավելանալու թափուր տեղերը: Երկիրը լուրջ մարտահրավերներ է ունենալու նաև բանակաշինության հարցում: Այս աղետը կանխելու համար պահանջվում է, որպեսզի անհապաղ հրավիրվի Անվտանգության խորհրդի նիստ, համակողմանիորեն քննարկվեն խնդիրները և մշակվեն ծրագրեր: Բայց արդյո՞ք մեզ մոտ հոգ կտանեն խնդրի կարգավորման մասին, արդյո՞ք կառավարությունն ու Ազգային ժողովը կփորձեն գոնե մեկ անգամ համազգային ծրագիր մշակել և կյանքի կոչել: