ԸՆՏՐԵԼ ԸՆՏՐՎԱԾԻՆ


 

Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Աբովյանում կոչ է արել ընտրել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գագիկ Ծառուկյանին: Նախագահի խոսքը չափազանց հետաքրքիր տրամաբանություն է ունեցել.

- Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: Ես հասկանում եմ` շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին: Մենք բավականաչափ փորձ ենք ձեռք բերել և վստահ ենք, որ այդ փորձը մեզ հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու: Եվ մի բան էլ պետք է ասեմ. մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին,- ասել է Նախագահը:

Պետք է ենթադրել, որ Նախագահի խոսքը զուրկ չէ հումորից, որովհետև ընտրացուցակում առկա է միայն մեկ թեկնածուի անուն…