Մասնակի ազատ


 

FreedoΗ House կազմակերպության ամենամյա հետազոտությունների արդյունքներով` վրացական լրատվամիջոցները երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես «մասնակի ազատ»:

ԶԼՄ-ների ազատության վարկանիշային ցանկում ընդգրկված 197 երկրների շարքում Վրաստանը 111-րդ տեղում է` Բանգլադեշի, Քենիայի և Մավրիտանիայի հետ համատեղ: 2010 թ. նա 118-րդն էր` 55 միավորով:

Հետազոտությունները հաշվարկվել են 0-100 միավորով: 0-30 միավոր վաստակած երկրներում լրատվամիջոցները որակվել են «ազատ», 31-60 միավորի դեպքում` «մասնակի ազատ», իսկ 61-100 միավորը «անազատության» չափանիշն է:

Վրաստանը փաստորեն մնացել է նույն` 111-րդ հորիզոնակա-նում, բայց 3 միավորով բարվոքվել է:

- Այդ փոփոխությունը պայմանավորված է մի քանի նոր հրատարակություններով, հեռարձակման արտոնագիր տալով այն մեդիա-խմբին, որը քննադատաբար է տրամադրված իշխանությունների հանդեպ և գործում է տիրոջ թափանցիկ գործունեության նոր պահանջով,- նշել են հետազոտողները:

Այսուհանդերձ, նախկին Խորհմիության 12 հանրապետություններից (բացառությամբ` մերձբալթյան 3 երկրների) Վրաստանի շահած միավորներն ամենալավն են: Այս երկրից զատ «մասնակի ազատ» են ճանաչվել Ուկրաինան ու Մոլդովան: Մնացյալները հայտնվել են «անազատ»-ների խմբում: Նրանց թվում և Հայաստանը (՞): Իսկ մենք կարծում էինք, թե ազատության այլ սահման չկա, որ հայաստանյան լրատվամիջոցները հատած չլինեն: