ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Թեև հին ու ծանոթ գներին վերադառնալու խոստացված ժամանակը գրեթե եկել է, սակայն գոնե անզեն աչքով փոփոխություններ դեռևս չեն նկատվում: Գործարարները հավանաբար հաշվել են, որ «վերջնաժամկետը» հաջորդ ամսվա ավարտին է լրանում, և ձգտելու են ժամանակ շահել: Հետաքրքիր է, որ վիճակագիրներն են գործարար ներից առաջ անցել` ապրիլ ամսվա համար թեև աննշան, բայց գների 0,2 տոկոսի նահանջ արձանագրելով: Առավել ուշագրավ է, որ մրգերի ու բանջարեղենի դեպքում, ըստ նրանց, գները շուրջ 4 տոկոսով են նվազել: Գյուղատնտեսության զարգացումն, իհարկե, այս տարվա գլխավոր առաջնահերթություններից է, բայց այդպես էլ անհայտ է մնում, թե նախորդ տարի քիչ քանակութ յամբ, բարձր ինքնարժեքով ստացված գյուղմթերքների բարձր գներն ինչպե՞ս կարող են տեղի տալ: Մանավանդ` նոր բերքին դեռ շատ ժամանակ կա, ու սա այն դեպքը չէ, որ հնարավոր լինի կարծել, թե բերքահավաքն այնքան առատ է լինելու, որ նախորդ տարվանից մնացած բարիքների գները ոմանք ստիպված են նվազեցնել` դրանք հնարավորինս արագ վաճառելու համար: Ուստիև ոչինչ չի մնում ենթադրել, քան համոզվել, որ վիճակագիրները դարձյալ խեղաթյուրում են իրականությունը: