ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ… ՉԻ ՀԵՌԱՆԱ


ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Սակայջն ազատման հրամանին հաջորդել է նշանակման հրամանը. նա նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար` մինչև ընտրությունների անցկացումը: Սակայն վերջին օրերի տրամաբանութ յունը հուշում է, որ հենց Արամ Սիմոնյանին էլ վերահաստատելու են ռեկտորի պաշտոնում: Իսկ տրամաբանությունը այն է, որ ռեկտորների պաշտոնակատարներ նշանակված բոլոր անձինք ընտրվել են ռեկտոր. Մանկավարժական, Բժշկական, Ճարտարապետաշինարարական, Տնտեսագիտական համալսարանների, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորների թափուր տեղերը զբաղեցրել են պաշտոնակատարները: Ուրեմն, հենց Արամ Սիմոնյանն էլ նորից կգլխավորի երկրի թիվ մեկ բուհը. մանավանդ որ հենց նա էլ համարվում է իշխանությունների թեկնածուն: