ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է


Իրանի Իսլամական հանրապետությունում այս օրերին ամենաքննարկվող թեման նախագահ Մահմուդ Ահմադինեջադի անհետացումն է: Ինչպես տեղեկացնում են խորհրդարանաջկան ուժերը, երկրի նախագահն արդեն 10 օր չի ներկայացել իր աշխատասենյակ, չի մասնակցել կառավարության նիստերին և կրոնական միջոցառում ներին: Վերջին շրջանում իրանական տարբեր շրջանակներում խոսվում էր այն մասին, թե լուրջ տարաձայնություններ են առաջացել երկրի նախագահի և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Համենիի միջև, որոնց պատճառն այն էր, որ Ահմադինեջադը կամեցել էր իր հսկողության տակ առնել Իրանի հետախուզական նախարարությունը: Համենեին հրաժարվել էր ընդունել նախարար Հեյդար Մոսոլեհիի հրաժարականը, ինչը, ըստ որոշ աղբյուրների, տեղի էր ունեցել Ահմադինեջադի պարտադրանքներով: Այժմ իրանական խորհրդարանի շատ պատգամավորներ պահանջում են հրավիրել արտահերթ նիստ և քննարկել Ահամդինեջադի հարցը` մեղադրելով նրան պաշտոնական պարտականությունները չկատարելու մեջ: Եթե խորհրդարանը պաշտպանի իր մեղադրանքը, ապա Բարձրագույն հոգևոր խորհուրդը ստիպված է լինելու պաշտոնանկ անել Մահմուդ Ահմադինեջադին և նշանակել նոր նախագահական ընտրություններ: