…Կհատուցի Իսրայելը


Արաբական պետություններում ժողովրդավարություն հաստատելու ամերիկյան նկրտումները կարող են հանգեցնել նրան, որ իրավիճակը դուրս գա Վաշինգտոնի հսկողությունից: Արմատական իսլամիստական խմբավորումները ձգտում են լրացնել իշխանության մեջ առաջացած վակուումը: Դրա հետևանքներն անուղղելի կարող են լինել Մերձավոր Արևելքում ԱՄՆ¬ի մերձավոր դաշնակցի համար (հաղորդել է ռուսաստանյան RT¬ն): Զինված այդ մարդիկ չեն կատակում. նրանք շարունակում են բարձրացնել խաղագումարը: - Բոլոր այս տարիներին եգիպտական վարչակարգը, որպես թշնամի, սիոնիստ, փորձել է մեր գրոհայիններին կասեցնել Գազայում: Սակայն մենք միշտ զենք ունենք` սիոնիստների դեմ պայքարելու համար,¬ ասել է ՀԱՄԱՍ¬ի գրոհայիններից մեկը: Ասում են` հիմա նրանք նույնիսկ իրենց պատկերացրածից էլ ավելին ունեն: Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի մարդիկ հեռացել են, և սահմանը հատելն ավելի դյուրին է դարձել: - Այսօր Սինայի անապատի բեդուինները, որոնք մաքսանենգ ճանապարհով հայթայթած զենքով զինել են Գազայի Հատվածի գրոհայիններին, գործողությունների մեծ ազատություն ձեռք բերել. նրանք կարող են անել` ինչ պետք է,¬ նշել է Բար¬Իլանի համալսարանի ներկայացուցիչ Մորդեհայ Քեդարը: Եվ նրանք Գազային զենք են մատակարարում: Արդյունքում` վերջին 3 ամիսների ընթացքում 2 անգամ հարձակվել են Իսրայելի էլեկտրականության 1/4¬ը ապահովող գազամուղի վրա: Ահա թե ինչու, երբ Ամերիկան հայտարարում է, թե նոր ապագա է պարգևում Եգիպտոսին, իսրայելցիք երազում են, որ ամեն ինչ լինի առաջվա նման: Ամերիկան համառորեն ձգտում է տապալել Հոսնի Մուբարաքին, և ճակատագրի հեգնանքով` վարչակարգի փոփոխման իրականացումը վտանգել է այդ տարածաշր ջանում նրա ամենամերձավոր դաշնակից Իսրայելին: ԱՄՆ¬ը ակտիվորեն աջակցեց Լիբիայի ընդդիմությանը` հաշվի չառնելով, որ դրա շատ ներկայացուցիչներ կապեր ունեն «Ալ¬Քաիդա»¬ի հետ: Հիմա էլ ակնհայտ է, որ Վաշինգտոնը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին: «ՎիկիԼիկս» կայքը հայտարարել է, որ Նահանգները ֆինանսավորում է այդ երկրի հակակառավարական որոշ խմբավորումների: Մինչդեռ` - Մենք երկյուղում ենք, որ երբ նա հեռանա, Սիրիայում իշխանության կգան «եղբայր¬մուսուլմանները», և այդժամ աշխարհակիրթ վարչախմբի փոխարեն կունենանք իսլամիստական վարչախումբ,¬ ասել է Մ. Քադարը: Իսկ Մերձավոր Արևելքի քաղաքականության մասին մի քանի գրքերի հեղինակ Ջեյմս Դենզեզոուն հավելել է. - Մարդիկ շատ լավ գիտակցում են, որ Սիրիան Լիբիա չէ: Եվ եթե Ամերիկան որոշի ռազմական միջամտություն իրագործել Սիրիայում, ապա շղթայական արձագանք կառաջանա տարածաշրջանում` Իրաքում, Իսրայելում, Պաղեստինում: Ռուսական RT¬ով հնչած այս զրույցի մասնակիցներից` գրող և լրագրող Ալան Հարտն այլ տեսակետի կողմնակից է. - Իսրայելը երբեք անվտանգ վայր չի եղել: Դա բացարձակ կեղծիք է: Իսրայելի գոյությունը երբեք սպառնալիքի տակ չի եղել. նրան ոչնչացում չի սպառնում, երբևէ չի սպառնացել, և հազիվ թե ինչ¬որ բան փոխվի տեսանելի ապագայում: Տա´ Աստված, սակայն գրոհայինները չարամտորեն հայտարարում են, թե վատթարագույնը դեռ առջևում է. - Պարտությունների և զիջումների ժամանակը մոտեցել է ավարտին: Եկել է մեր ժամանակը, և հիմա իսրայելցի ժողովուրդը կհատուցի,¬ ասել է ՀԱՄԱՍ¬ի գրոհայինը: