Նորից` խնձորը


1952 թվականին մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, ով ժամանակակից համակարգիչների «նախահոր» հայտնագործողն էր, կալիումի ցիանիդ ներարկեց խնձորի մեջ և ուտելով այն` մահացավ: Խնձորը գտան նրա մահվան վայրում` աշխատանքային սեղանի վրա: Հենց այս պատմությունը հիմք վերցնելով, հետագայում Apple ընկերությունը ընտրեց իր խորհրդանշանը` կծած խնձորը, որն այժմ աշխարհում ամենաճանաչվածներից մեկն է: Սակայն քչերին է հայտնի Ալան Թյուրինգի մահվան պատճառը: Պարզվում է, որ ինքնասպան լինելու որոշումը Թյուրինգն ընդունել է անհաջող վիրահատությունից հետո: Նա նույնասեռական էր: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը դեռ հոգեկան հիվանդություն էր համարվում (երանելի˜ ժամանակներ): 1952¬ին Թյուրինգին արվամոլության մեջ են մեղադրում և դատարանի առաջ կանգնեցնում: Դատարանը 2 որոշում է կայացնում և Թյուրինգին ընտրության հնարավորություն տալիս: Նա կամ պիտի ազատազրկվեր, կամ պիտի թույլ տար սաստել լիբիդոն էստրոգեն կանացի հորմոնի ներարկման միջոցով: Գիտնականն ընտրում է II տարբերակը: Էստրոգենի ներարկումների հետևանքով նրա մոտ վերանում է սեռական ցանկությունը և սկսում են կրծքեր հասունանալ: Նա կորցնում է աշխատանքը և զրկվում իր բնագավառում աշխատելու իրավունքից: Ինչի հետևանքով էլ գիտնականը սկսում է մեկուսի կյանք վարել, հետո` ընդունում կալիումի ցիանիդով ինքնասպան լինելու որոշումը: Նրա սպանության գործիքը այժմ կարելի է հանդիպել ցանկացած էլեկտրոնիկայի խանութում` նոութբուքերի ու լափ թոփերի վրա…

Մարիամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ