Հա՞ որ...


Եթե գլխավոր ոստիկանապետից հետաքրքրվենք, ապա Ալիկ Սարգսյանը հաստատ կվստահեցնի, թե իր սկսած կադրային փոփոխությունները համակարգի առողջաց մանն են միտված: Կարելի էր, իհարկե, ոլորտի գլխավոր պաշտոնյայի լավատեսությունը կիսել, եթե համակարգի վերափոխման նախորդ փորձերի արդյունավետությունն ու դրական արդյունքներն այդպես էլ անտեսանելի մնացած չլինեին: Պարբերաբար հնչող խոստովանությունները` ոստիկանության հեղինակության զրոյական լինելու և նոր ու կարող կադրերով համակարգի վարկն իբր փրկելու հրատապության մասին, դեռ ոչինչ չեն նշանակում: Ասում են, թե Ալիկ Սարգսյանը դժկամությամբ է նախօրեին Արտաշատի ոստիկանապետ նշանակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդուն: Վերջինս Ա. Սարգսյան¬Հ. Աբրահամյան հակասությունների արդյունքում էր ամիսներ առաջ ազատվել Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնից: Դե, փոփոխությունները մեծամասամբ անձնական շարժառիթներ են ունենում` անիմաստ դարձնելով համակարգի առողջացման մասին վաղուց անհավատընծա դարձած պնդումները: Ոստիկանապետն ինքը հավատո՞ւմ է այդ պնդումներին, թե՞ ոչ` իր խնդիրն է: Բայց համակարգի հեղինակությունը «զրոյականից» էլ վար իջնելու միտում ունի: