Ամերիկացի զինվորականները «մշակել» են սենատորներին


Պաշտպանության գերատեսչությունում հետաքննություն է սկսվել: Աֆղանստանում Միացյալ Նահանգների Զինված ուժերի հրամանատար, գեներալ Դևիդ Պետրեուսը մի հոդված է ստացել, ուր նշված էր, որ ամերիկյան զինվորական ներն ապօրինաբար հոգեբանական ներգործության մեթոդներ են կիրառել: Այդ կերպ ձգտել են երկրի օրենսդիրների աջակցությունը ստանալ` Աֆղանստանում ռազմական գործողությունները շարունակելու (տեղեկացրել է «Գոլոս Ամերիկի»¬ն): Rolling Stone հանդեսում տպագրված այդ հրապարակման համաձայն` ամերիկացի գեներալներից Ուիլյամ Կոլդուելն հոգեբանական գործողություներում մասնագիտացած իր ենթականերին հանձնարարել է բոլոր հմտությունները ներդնել` Աֆղանստան այցելող սենատորների վրա ներազդելու: Ավելին, նույն մասնագետներից գեներալը պահանջել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել օրենսդիրների ինքնության մասին, որպեսզի հետագայում այդ տվյալներն օգտագործի կոնգրեսականներին «տեղեկատվական մշակման» ենթարկելու, որ նրանք հանդես գան ռազմական գործողությունների համար լրացուցիչ միջոցներ ու անձնակազմ հատկացնելու օգտին: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստերը կճշգրտվեն հետաքննության ընթացքում: Բայց նաև հավելել է, թե նման գործողություններում մասնագիտացված սպաների այդ քայլը կոնգրեսականների հանդեպ` անօրինական չի համարվում: «Մշակման» նման աշխատանքների ենթարկվել են սենատորներ Ջոն Մակքեյնը, Ջո Լիբերմանը, Ջեկ Ռիդը, Էլ Ֆրանկենը և Կառլ Լևինը: Նշվել է, որ զինվորականների տեսադաշտում են եղել նաև Աֆղանստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը և Գերմանիայի ներքին գործոց նախարարը: