ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՁՈՒԿ ՉԻ ՍԻՐՈՒՄ


Վերջերս Գերմանիայում տեղի ունեցած պաշտոնական ընդունելությունների ժամանակ բոլորը նկատել են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զզվանքով է նայում սեղանին դրված ձկնեղենին: Բեռլինի քաղաքապետը նրան առաջարկել է թառափի մի կտոր, սակայն կանցլերը կոպտորեն հրել է ափսեն, ասելով, որ ինքը զզվում է ձկնեղենից: Ինչպես անկեղծացել է նա, մանկության տարիներին նրա կոկորդում փուշ է մնացել, և մինչև օրս աշխարհի հզորագույն կանանցից մեկը հեռու է մնում ձկնեղենից` հիշելով այն ցավերը, որոնք ունեցել է մանկության տարիներին: