Ռուսաստանը և «հեղափոխական վարակահարուցիչը»


- Եգիպտոսի և Թունիսի բնակիչները բացահայտորեն հասկացրեցին, որ չեն ուզում ապրել բռնապետական համակարգում, որ դանակն արդեն իրենց կոկորդներին է հասել. տասնամյակներով կառավարելով երկրները` բռնապետները մարդկանց ստիպել են վերջապես ելնել իրենց դեմ: Ահա այսպիսի հայտարարություն է արել Միխայիլ Գորբաչովը: Նա նաև հայտարարել է, որ Եգիպտոսի ճակատագիրը սպասվում է նաև Ռուսաստանին, որտեղ աստիճանաբար հաստատվում են բռնապետական ռեժիմներին հատուկ սկզբունքներ: Ռուսաստանի բնակչությունը ևս չափազանց դժգոհ է իշխողներից, ովքեր հիմնովին հեռացել են ժողովրդավարությունից և սկսել են վերահաստատել բռնապետության մոդելները: Ռուսաստանաբնակ մուսուլմաններին կհամակի՞ մերձավորարևելյան հեղափոխականության ախտի բացիլը: Համենայն դեպս` Կրեմլը չի բացառում դրա հնարավորութ յունը: Այս առնչությամբ հետաքրքիր վերլուծական է հրապարակել բրիտանական The Financial Times¬ը: Ռուսաստանը հրապարակայնորեն դատապարտում է զանգվածային դժգոհությունները, որոնք այս տարեսկզբից համակել են Մերձավոր Արևելքը: Անցյալ շաբաթ անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևը հեղափոխականներին անվանեց «մոլեռանդներ»: Նա հայտարարեց, թե «այն ամենն, ինչ ներկայումս կատարվում է այնտեղ, ուղղակիորեն կարող է հարվածել մեզ: Դա բարդ խնդիր է, որը կարելի է լուծել միայն համալիր կերպով` երկար ժամանակի ընթացքում»: Այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է չինականի հետ. երկու երկրներն էլ երկյուղածորեն հետևում էին Թունիսում և Եգիպտոսում վարչակարգերի տապալմանը` մեկ ամսից պակաս ժամանակում: Հիմա արդեն հերթը Լիբիային է հասել, ուր դաժան մարտեր են զորքի ու բնակչության միջև: Ռուսաստանում և Չինաստանում բնակվում են մուսուլմանական համայնքներ, որոնց կարող է ոգևորել իրենց արաբ հավատակիցների հաջողությունը: Այդ երկրները նման են նաև իշխանությանն անառարկելիորեն ենթարկելու (ավտորիտար-խմբ.) վարչակարգով, որոնք կայությունն առաջնահերթում են առաջընթացից: Ռուսաստանը նաև տնտեսական լայնածավալ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում. օրինակ, Գազպրոմի` վերջերս կատարած 163 միլիոն դոլար արժողութ յամբ գործարքը` Լիբիայի գազի արդյունահանման նախագծում իտալական Eni ընկերության մի մասը գնելու նպատակով: Հետադարձ հայացքով գնահատելու դեպքում` այդ գործարքն այլևս այնքան էլ շահավետ չի թվում: Այսուհանդերձ, Ռուսաստանն ավելի մեղմ է արտահայտվում, քան Չինաստանը: Հինգշաբթի (անցյալ շաբաթ¬խմբ.) Ռուսաստանը և ԵՄ¬ն համատեղ դատապարտեցին լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի գործողությունները, որը բանակը հանում է խաղաղ ցուցարարների դեմ` իր երկրում, ուր ներկայումս զոհվել է մոտ 1000 մարդ: Միաժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը սուր քննադատությամբ հանդես եկավ` լիբիական վարչակարգի դեմ ենթադրյալ պատժամիջոցներ կիրառելու առնչությամբ` այդ միջոցներն անվանելով «անարդյունավետ»: Մեդվեդևի հայտարարությունը գերազանցապես վերաբերում է նաև ներքին քաղաքականությանը. նա չի թաքցնում իր հավակնությունները` 2012 թ. կայանալիք նախագահական ընտրություններում և փորձում է ազգաբնակչությանն ակտիվորեն հավաստիացնել, որ ունակ է իր սեփական երկրում անվտանգություն ապահովել: Մեդվեդևը նույնիսկ նշել է Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա արտաքին ազդեցության մասին, ինչը Ռուսաստանում ընկալում են որպես ԱՄՆ¬ի ազդեցությունը: Նրա խոսքերը միաժամանակ վերաբերում են 2003 թ. Ուկրաինայում` նարնջագույն և 2004 թ. Վրաստանում` վարդերի հեղափոխություններին: Մեդվեդևի կարծիքը համընկնում էր Մերձավոր Արևելքում աշխատած փորձառու դիվանագետներից մեկի` Եվգենի Պրիմակովի քննադատությանը: Փետրվարի 22¬ին, մամուլի ասուլիսում Պրիմակովը հայտարարել է, որ ԱՄՆ¬ը հանկարծակիի եկավ ճիշտ այնպես, ինչպես մյուս երկրները և` որ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը ոչ այլ ինչ է, քան Մերձավոր Արևելքում Նահանգների ազդեցությունը պահպանելու փորձ: - Չի եղել իսլամիստական ոչ մի շեշտադրում, ոչ մի կանաչ դրոշ,¬ ասել է Պրիմակովը:¬ Եղել են միայն կաշառակերությունը դադարեցնելու, երկրներում տնտեսական նորմալ զարգացում սկսելու կոչեր: