«ՍԵՐԵԲՐՈՆ» ՄԵՐԿԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ


Ռուսական նշանավոր «Սերեբրո» խումբը հերթական նվերն է մատուցել մելոմաններին` թողարկելով հերթական տեսաերիզը, որը միանգամից արժանացել է ունկնդիր ների բուռն ընդունելությանը: Տեսաերիզի շնորհանդեսին առանձնակի փայլ ու հետաքրքրություն հաղորդելու համար խմբի աղջիկները բեմ դուրս եկան ամբողջապես մերկ` այսպես ապահովելով նաև կոմերցիոն հաջողությունը: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները` մերկանալը հիմա չափազանց մոդայիկ է դարձել այդ երկրի շոու-աստղերի համար, ովքեր մերկանում են դահլիճներում, հեռուստաեթերում, անգամ ծայրամասային գավառներում ունեցած հյուրախաղերի ժամանակ: