ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԻ ԱՐԳԵԼՎՈՒՄ ՊՈՌՆՈՖԻԼՄԵՐ ԴԻՏԵԼ


Այսպիսի անսպասելի որոշում են կայացրել Մանիլայի կրթության պատասխանատուները: Իրենց որոշումը նրանք բացատրել են այն համգամանքով, որ օրավուր երկրում ու մանավանդ անչափահասների շրջանում, աճում են բռնաբարությունները, դպրոցներում հաճախ են արձանագրվում բռնության գործադրումով սեռական արարքների փաստեր: Հոգեբանները հավաստիացրել են, որ եթե ազատություն լինի պոռնոֆիլմերի ցուցադրման հարցում, ապա դեռահասները հնարավորություն կունենան ծանոթանալ սեռական կյանքի հիգիենային, հասկանալ սեքսի առանձնահատկությունները… Կրթության պատասխանատուների այս որոշումը շոկային վիճակ է ստեղծել ծնողների շրջանում, նրանք համոզված են, որ նման որոշումը պայմանավորված է երկրի մի քանի իշխպանավորների` պոռնոբիզնեսում ներգրավվածությամբ. նրանք ցանկանում են անչափահասների շնորհիվ ավելացնել իրենց եկամուտները: Ծնողներն այժմ ստեղծել են պայքարի կոմիտեներ, որոնք խոստացել են բոյկոտել այս որոշումը, իսկ հայտարարության հեղինակներին դատի տալ: