Նահանգները դժգոհ է


ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մարդու իրավունքների ոտնահարումներ է արձանագրել Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Իրանում, Իրաքում, Սուդանում, Սոմալիում, Մյանմայում, Զիմբաբվեում, Կուբայում, Ռուսաստանում` ավելի քան 190 երկրներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Անցյալ շաբաթ ամենամյա զեկույցում հրապարակելով դիտարկումները, Պետդեպարտամենտը քննադատել է այդ պետություններին (հաղորդել է Reuters-ը): Ամերիկյան արտաքին քաղաքական այս գերատեսչության կարծիքով` Ռուսաստանում ոտնահարվում են քաղաքացիական ազատությունները: Բնականաբար հղում է կատարվում նաև հարավ-օսական օգոստոսյան պատերազմը, որը, ինչպես նշվել է զեկույցում` Վրաստանից մարդկային շատ կյանքեր տարավ: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա որոշ առումներով այստեղ վիճակը նույնիսկ վատթարանում է: Մասնավորապես, Վաշինգտոնը քննադատել է Պեկինին, որտեղ հետապնդվում են այլադավանները, մարդու իրավունքների պաշտպաններն ու փաստաբանները: Բացի այդ, ասվում է զեկույցում` Չինաստանում կիրարկվում են «արտադատյա սպանություններ» և կասկածյալների կտտանքներ :