ՀԱ Ո՞Ր


Շունը մարդու բարեկամն է, երբ դրանց թափառող տեսակի գլխաքանակն է չափի մեջ: Հանրապետության քաղաքներից մեկում թափառող շների թիվն այնքան է աճել, որ տեղական իշխանությունները բյուջետային միջոցներից շուրջ մեկ միլիոն դրամ են հատկացրել` առաջիկայում շաբաթը երկու անգամ գիշերային ժամերին նրանց վնասազեր ծելու համար: Մեկ կրակոցով մարդու չորքոտանի բարեկամին կյանքից զրկելու դիմաց վճարվելու է 3300 դրամ: Չնայած այն հանգամանքին, որ անցորդների համար վտանգ ներկայացնող այս կենդանիների դեմ նման լայնածավալ արշավ կազմակերպվել է նաև անցյալ տարի, սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ շների նախկին թիվը չի պակասել: Մասնագետները նշում են, որ թափառող կենդանիներին կրակելով կյանքից զրկելը նրանց դեմ պայքարելու լավագույն միջոցը չէ, և ստերիլիզացում անվանյալ սրսկումները սովորաբար ավելի մեծ արդյունք են տալիս: Չի բացառվում նաև, որ տեղական իշխանությանը տվյալ դեպքում ոչ այնքան շների գլխաքանակն է անհանգստաց նում, որքան բյուջետային միջոցները աչքաչափով մսխելու առիթն է ոգևորում: Բա´ ո˜նց