ՇԵՐԸ ՆՈՐ ԳԱՆԳԱՏՆԵՐ ՈՒՆԻ


Շերլին Սարգսյանը վերջերս անընդհատ կրկնում է, որ լրանում է իր 60-ամյակը, և հայտնվել է հոգեվերլուծողների ուշադրության կենտրոնում: Երգչուհի-դերասանուհին բողոքում է, որ իրեն տանջում են սարսափազդու երազները, այդ երազներում իրեն են ներկայանում իր բոլոր նախկին սիրեկաններն ու պահանջում վերադարձնել ամուսնական մատանիները: Շերը պնդում է, որ նրանցից ոչ մեկն իրեն ամուսնական մատանի չի նվիրել, ավելին` ոմանք թալանել են իրեն և հեռացել… Հոգեվերլուծողները կարծում են, որ գերաստղի մոտ սկսվել են ծերունական «մարազմի» շրջանները…