ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶՓԱՌԱՏՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


Ինչպես հաղորդում է ՌԵԳՆՈՒՄ գործակալությունը, փետրվարի 3-ին «Դուրով» արտ-ակումբում տեղի կունենա հայկական ջազային փառատոն, որին կմասնակցի աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը: Փառատոնին իր մասնակցությունը կբերի նաև նշանավոր երգչուհի Սաբինա Վարտանովան: Կկատարվեն ջազային նշանավոր ստեղծագործություններ: Փառատոնի նկատմամբ չափազանց մեծ է հետաքրքրությունը, արդեն ջազի շատ սիրահարներ գնել են տոմսերը և սպասում են համերգին: Բանաստեղծուհի, հրապարակախոս և էսսեիստ Նելլի Սահակյանը, ինչպես ինքն է ասում, ռուսական մշակույթի կրող է, «ռուսալեզու» մտավորականության ներկայացու ցիչ Հայաստանում: Ծագումով շուշեցի` նա ծնվել է Դոնի Ռոստովի մարզի Արմավիր քաղաքում, ապրել Մոսկվայում ու Բաքվում, ապա մշտական բնակություն հաստատել Երևանում, որն «ինձ վրա սկզբում շատ տխուր տպավորություն թողեց, ես կարծես հիասթափվեցի` տեսնելով Երևանը»: Հետո սիրահարվեց հայության միակ մայրաքաղաքին… Բանաստեղծուհու ու հրապարակախոսի տարիների որոնումների ու պրպտումների, թափանցումների և սևեռումների արգասիքն է «Իմ պատկերասրահը» գիրքը, որը տպագրվել է պետական աջակցությամբ ու նվիրվել Բելլա Քոչարյանին: «Մոսկվայի տանը» տեղի ունեցած շնորհանդեսն էապես տարբերվում էր նմանատիպ միջոցառումներից, որովհետև սա հեղինակ-էսսեիստի մենախոսության ու մտորումների ժամն էր, անկեղծության ժամը, որի ընթացքում Նելլի Սահակյանը խոսեց ոչ միայն իր գրքի, այլև մարդկութ յանը պատած անհանգստությունների ու տագնապների մասին, հայոց պատմության էջերը թերթեց` քաղաքակրթությունների խաչմերուկում արժևորելով-առանձնացնելով մեր ժողովրդի` առաջինը լինելու պատմական առաքելությունը: Երբեմն այդ մտորումներն ու փաստարկումները դառնում էին ծայրահեղ, գուցեև գիտականորեն ոչ հիմնավորված, սակայն կարևորն այն էր, որ մտավորականն իր տագնապներն ու անհանգստություններն էր ներկայացնում: Գրքում զետեղված են հոդվածներ հայ ու համաշխարհային գրականության ու արվեստի մեծերի մասին, նրանցից շատերի ստեղծագործությունները դիտարկված են «հայկական դիտակետից»… «Ես ուզում եմ փոքր-ինչ ուղղել, սրբագրել ռուս մեծ գրող Դոստոևսկու` «Գեղեցկությունը աշխարհ կփրկիի» միտքը: Աշխարհում գեղեցիկ շատ բաներ են ստեղծվել, սակայն նրանք չեն փրկել աշխարհը, բռնության համար խոչընդոտ չեն դարձել… Միայն ճշմարտությունը կփրկի աշխարհը»,- իր ելույթում ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: «Պետք է նաև վերանայել պատկերացումները ժողովրդավարության մասին, նրա կեղծ արժեհամակարգերը»,- շարունակեց իր միտքն ականավոր դերասանը` Նելլի Սահակյանի գիրքը միջոց դարձնելով` խորքային ու ճշմարիտ մտորումների համար… Մայրաքաղաքի ձյունառատ երեկոն իրապես իմաստավորվեց մի շատ լավ նախաձեռնությամբ, մի հրաշալի առիթով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց հոգիների խորքերը նայելու, գնահատելու ապրվող իրականությունն ու կարևորելու մտավորականի դերը մեր իրականության մեջ…

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ