ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ ՄԱՀԱՑՈՒ ՀԻՎԱՆԴ Է


«Երկկենցաղ մարդը» ֆիլմով միանգամից խորհրդային կինոհանդիսատեսի սիրելին դարձած Միխայիլ Կազակովը, ով հիմա 76 տարեկան է, անսպասելիորեն տեղափոխվել է հիվանդանոց: Թել Ավիվում ապրող դերասանը ենթարկվել է բժշկական հետազոտման, որից հետո պարզվել է, որ նա տառապում է թոքերի քաղցկեղով, իսկ հիվանդութ յունն արդեն հասել է «ճակատագրական նիշին»: Տեղեկանալով մահացու հիվանդության մասին, Ռուսաստանի ժողովրդական արտիստը խնդրել է իրեն տեղափոխել Մոսկվա. «Ես ուզում եմ աչքերս փակել և թաղվել իմ սիրելի քաղաքում»,- ասել է նա: